Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:02 13-07-2025

Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, որն այս շաբաթ Աբու Դաբիում հյուրընկալել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ շուրջ հինգ ժամ շարունակված հանդիպումը։

Ըստ Թուրքիայի նախագահականի, Էրդողանը նշել է, որ Անկարան ուշադրությամբ է հետևում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայունություն ապահովելու ջանքերին։

Էրդողանը խոսել է նաև քուրդ զինյալների զինաթափման մասին, պնդելով, թե դա կարևոր քայլ է՝ ահաբեկչությունը Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի օրակարգից լիովին վերացնելու համար։ «Նախագահը ընդգծել է Անկարայի վճռականությունը՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ շարունակելու ուղղությամբ»,- «Ազատության» փոխանցմամբ՝ հաղորդում է Անադոլու գործակալությունը։

Նախագահները նաև «բարձր են գնահատել երկկողմ համագործակցության աճը և մեծ ներուժը, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք