Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 18:30 28-05-2024

«Ժողվարչապետը» վախեցա՞ծ է․ իր օգտի համար Փաշինյանը պետք է հրաժարական տա

Երեկ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ իր գլխավորած շարժման մի խումբ մասնակիցներով մեկնելու է Սարդարապատ, որտեղ և նախատեսում են գիշերակաց կազմակերպել։

Ըստ երևույթին Սրբազանի և նրա հազարավոր աջակիցների ներկայությամբ պայմանավորված՝ ՀՀ վարչապետն այսօր Սարդարապատում չէր գտնվում։ Ինչպես այդ առիթով ասաց Սարդարապատում գտնվող՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք․ Աջապահյանը՝ «Նիկոլ Փաշինյանը փախուստի մԵջ է։ Վախկոտը միշտ էլ խուսափում է հանդիպումից։ Այդ մարդն ասում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հիմա խուսափում է Արցախ անունը տալուց։ Չգիտե՞ք, որ նա ստախոս է»։

Ստախոս թե ճշմարտախոս՝ Նիկոլ Փաշինյանը, ավանդական ժամին Սարդարապատ այցելելու փոխարեն, հրապարակեց Հանրապետության օրվան նվիրված երկարաշունչ և խճողված բովանդակության տեքստ, հետո էլ գնաց նախագահի նստավայր՝ պարգևատրելու մի խումբ զինվորականների։ Ի դեպ, հանրային հարթակներում այս պարգևատրվածներին անվանում են, մեղմ ասած, անարժան՝ նրանց վերագրելով Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու կազմակերպումը։

Սարդարապատում հարգանքի տուրք մատուցելուց և հավաքվածներին դիմելուց հետո Բագրատ Սրբազանի գլխավորությամբ հարյուրավոր մարդիկ ուղևորվեցին Երևան՝ պլանավորելու հակակառավարական պայքարի անելիքները։ Այդ ընթացքում սոցիալական ցանցերում տարբեր անձինք կատարեցին գրառումներ այն իմաստով, որ Սրբազանի հեռանալուց հետո Փաշինյանը կկարողանա գալ համալիր։

Եվ, ահա, կեսօրից հետո լրատվականները հայտնեցին, որ Փաշինյանն այնուամենայնիվ գնում է Սարդարապատ․․․

Ի՞նչ է սա, «ժողվարչապետի» վա՞խը սեփական ժողովրդից և փախո՞ւստ, կամ գուցե՝ ազգային տոների նկատմամբ արհամարհա՞նք։

Ինչպե՞ս անվանել այս վարքը։ Մի՞թե սա նորմալ է, երբ պետության ղեկավարն այդ աստիճանի համառությամբ չի ուզում առերեսվել սեփական հանրության հետ։

Մարդ, որը ժամանակին խոսում էր ժողովրդի անունից, անվանում իրեն «ընտրված» ղեկավար, հիմա հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է հազիվ կարողանում աշխատավայրից դուրս գալ և մեքենա նստել։
Պարզ և աներկբա է, որ Փաշինյանը ժողովրդական աջակցություն չունի կամ այն շատ քիչ է մնացել։ Լինելով սեփական ժողովրդից այդպես անջրպետված՝ միայն անարժանապատիվ մարդը կարող է շարունակել մնալ կառչած այդ աթոռից, որի պատճառով իր փոքրահասակ երեխան է անգամ տուժվում։
Հենց միայն սեփական բարոյահոգեբանական վիճակը մի փոքր շտկելու համար Փաշինյանը պետք է հրաժարական տա այդ պաշտոնից, էլ չենք խոսում ժողովրդի պահանջի մասին։
Տիգրան Աթանեսյան
adv_banner

Ամենից շատ դիտված

23:42 Երևանում պարեկներն իրականացրել են «Սև «յաշիկներ»-ի վարորդները քուլա-քուլա կտուգանվեն» օպերացիան․ shamshyan.com
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
13:20 Պարոն վարչապետ, իմ 1,2 միլիոնը փոխանցեմ ձեզ, կորցրածս գույքը գնեք, տեսնեմ՝ կկարողանա՞ք․ աղետի գոտու բնակիչ
23:03 Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենաներին, ապա հայտնվել ավտոտեխսպասարկման կետում. կան վիրավորներ. shamshyan.com
14:30 Տիկտոկեր Queen-ը ստիպված օգնություն է խնդրել ադրբեջանցիներից
08:30 Որդեկորույս ծնողներն արտաշիրիմում են պահանջում․ Հրապարակ
21:37 Երևանում բախվել են 6 ավտոմեքենաներ, այդ թվում՝ Չարենցավան-Երևան երթուղու «Գազել»-ը. կան վիրավորներ. shamshyan.com
11:35 Ալավերդիում Ալեն Սիմոնյանի այցին ընդառաջ հեռացվել են Հայաստանի և Արցախի դրոշները
22:30 Մակրոնի և ձախերի դաշինքը՝ ընդդեմ Մարին Լը Պենի․ Ֆրանսիայում ընտրությունների 2-րդ փուլը վճռորոշ է
21:59 Բողոքող բնակիչները հանդիպել են ճարտարապետների հետ. կլինիկայի կառուցումը չի կասեցվելու