Ներքին 2 տարի առաջ - 18:48 27-05-2024

Անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ՝ 7 կմ գրունտային ճանապարհը

Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ՝ 7 կմ գրունտային ճանապարհը՝ 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է։ Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ կապը վերականգնված է։

Այս պահին նշված 7 բնակավայրը սննդի խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնունդն ապահովվում է»,- գրել է նա։