Ուղիղ եթեր
Միտք Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:52 16-05-2024

Ադրբեջանն ուսումնասիրել է «Հայաստանի հանքարդյունաբերությամբ պատճառված» վնասները

2023 թվականի օգոստոսի 7-ին Ադրբեջանում ստեղծվել է Environmental Protection First (Շրջակա միջավայրի պաշտպանությունն առաջին հերթին – խմբ․) անվանմամբ ոչ կառավարական կազմակերպությունների միավորում, որի գործունեության հիմքում դրված է «Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի ապօրինի հանքարդյունաբերության վնասակար ազդեցության դեմ» պայքարը։

Կառույցում ներառված «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ-ն երեկ Բաքվում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքա-հումքային պաշարները» կոչվող քարտեզ․ այն հրատարակված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։

«Քարտեզը պարունակում է կարևոր տվյալներ Հայաստանի կողմից իրականացվող հանքարդյունաբերության հետևանքով պատճառվող մեծածավալ բնապահպանական խնդիրների մասին։ Քարտեզի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը միտումնավոր կենտրոնացրել է իր հանքարդյունաբերական համալիրը Արևմտյան Զանգեզուրի շրջանում՝ վերսահմանային գետերի մերձակայքում», նշված է միջոցառման մասին պատմվող հաղորդագրությամբ։

Նշենք, որ 2023 թվականի հուլիսի 11-ին Իլհամ Ալիևը հրավիրել էր խորհրդակցություն, քննարկելու «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների բնապահպանության աղետալի վիճակը», որը պայմանավորված է «Հայաստանի կողմից ապօրինաբար շահագործվող հանքարդյունաբերությամբ»։ Նույն միջոցառմանը Ալիևը կոչ էր արել Հայաստանի ղեկավարությանը՝ կասեցնել հանքերի անխնա շահագործումը, «հատկապես այն դեպքում, եթե այդ ձեռնարկությունները կառուցվում են մեր սահմանից 500 մետր հեռավորության վրա»։

Ադրբեջանի ղեկավարը նաև ողջունել էր Հայաստանի հանքարդյունաբերական համալիրներում «բնապահպանական մոնիթորինգի անցկացման» առաջարկությունը, որն արել էին խորհրդակցությանը մասնակցող «ոչ կառավարական կազմակերպությունները»։


Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ