Սպորտ 2 տարի առաջ - 16:55 13-05-2024

«Արարատ-Արմենիան» առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչը։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում մրցել են «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։ «Ուրարտուից» հաշիվը բացել է Միքայել Միրզոյանը, ապա այն հավասարեցրել է Ալեքսիս Ռոդրիգեսը։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չի գրանցվել և գործը հասել է 11-մետրանոց հարվածաշարի։

«Ուրարտուի» առաջին մոտեցմամբ վրիպել է Ժիրայր Մարգարյանը։ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները դիպուկ են իրացրել բոլոր մոտեցումները՝ նվաճելով Հայաստանի Գավաթը։

Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան