Ներքին 2 տարի առաջ - 13:14 10-05-2024

Բուհերում հաշվեհարդարի սպառնալիքի դեպքում ուսանողները կարող են դիմել ընդդիմադիր պատգամավորներին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սիրելի ընկերներ, եթե ունեք ուսանող ծանոթներ, որոնց սպառնացել են դասադուլին մասնակցելու դեպքում հաշվեհարդար տեսնել քննություններով, կամ այլ եղանակով, խնդրում եմ փոխանցեք, որ կապ հաստատեն ինձ, կամ գործընկերներիցս որևէ մեկի հետ»։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բարգատ Սրբազանը դիմեց հանրապետության բոլոր դպրոցներին ու բուհերին՝ կոչ անելով այսօրվանին համապետական դասադուլ հայտարարել։

Այսօր վաղ առավոտից Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներում դասադուլ է հայտարարվել, և ուսումնական պրոցեսը փաստացի չի կայացել։ Այս պահին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարունակում է գնալ այլ համալսարաններ։




Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ