Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 22:52 09-05-2024

Ինչպես է աշխատում ֆեյքաստանը ու ինչ գումարներ է ծախսում՝ ժողովրդին թունավորելու համար

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է․ «Մի էջի օրինակով նորից նայենք, թե ինչպես է աշխատում ֆեյքաստանը ու ինչ գումարներ է ծախսում՝ մեր ժողովրդին թունավորելու համար։

- Այս էջը ստեղծվել է 2021-ին, այն ժամանակ կոչվել է Test։ Նախորդ տարվա սեպտեմբերին վերանվանվել է, փոխել պրոֆիլի նկարը, դարձել Armenian news։

- 2023-ի սեպտեմբերից ի վեր այս էջը ծախսել է համարյա 3000 ԱՄՆ դոլար /նկարը կից/՝ ու սա միայն քաղաքական գովազդն է, որը ֆեյսբուքը ստիպում է հայտարարագրել։

- Սեպտեմբերից առ այսօր այս էջը ակտիվացել է երկու անգամ։ Գովազդային ողջ բյուջեն ծախսվել է թվով 8 գովազդների վրա։

1. Առաջին ակտիվացումը հենց սեպտեմբերին էր, քաղաքապետի ընտրություններից առաջ։ Գովազդներն այն մասին են, որ Հայկ Մարությանը, Ապրելու երկիրն ու Ռուբեն Վարդանյանը ռուսական ագենտներ են, իսկ իրենց՝ քաղաքապետարանի ընտրություններին մասնակցելը, Հայաստանում իշխանափոխության ռուսական պլան։

- Սրա վրա ծախսվել է մոտ 2000 ԱՄՆ դոլար։

2. Երկրորդ ակտիվացումը հիմա է։ Գովազդներն այն մասին են, որ Բարգատ Սրբազանն է ռուսական ագենտ, Քոչարյանի դրած մարդ, իսկ բողոքի ակցիաները՝ Հայաստանում իշխանափոխության ռուսական պլան։

- Գովազդները երեկվանից են տեղադրված, արդեն ծախսվել է մոտ 1000 ԱՄՆ դոլար։

Հիմա տրամաբանական հարց։

Ու՞մ է ձեռք տալիս Ապրելու Երկիրը, Հայկ Մարությանին, Ռուբեն Վարդանյանին ու Բագրատ Սրբազանին միավորելու մեկ՝ ռուսական ագենտուրա անձրևանոցի տակ։ Ու՞մ է ձեռք տալիս դա անել սեպտեմբերին ու հիմա։ Ո՞վ է սրանից այնքան դիվիդենտ քաղելու, որ պատրաստ է միայն այս մեկ էջով /իսկ էջերը բազմաթիվ են/ ծախսել հազարավոր ԱՄՆ դոլարներ գովազդի համար։
Պատասխանն ակնհայտ է։

Սա էլ երեկվա գրածս թույնի ներարկման տեխնիկական սխեմաներից մեկ օրինակ»։









Ձեզ գուցե հետաքրքրի