«Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլն է ընթանում։
Ավանում, ձուլարանի կառուցման վերաբերյալ քննարկումն անցնում է լարված մթնոլորտում, նախ ՝ լարվածության հիմք դարձավ հանրային քննարկումները նրա վերաբերյալ, թե առաջին հանրային քննարկում եղել է , թե չի՛ եղել, որովհետև ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ սա երկրորդ քննարկումն է, բայց բնակիչները պնդում են, որ սա առաջին հանրային քննարկումն է, այնտեղ նախագիծը մերժվել է, հիմա նոր նախագծի վերջին քննարկումն է։ Իսկ ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ սա երկորորդ քննարկումն է, քանի որ ըստ բնակիչների, առաջին քննարկումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։
Նախագծի հեղինակ Հովհաննես Նիկողոսյան ասաց. «Խնդիրը կայանում է նրանում, որ առաջ՝ 1800 մետրի դեպքում , ըստ նորմերի, 500 մ սանիտարական գոտի պետք է պաշտպանվի՝ տվյալ արտադրության համար։ Մենք կիսվեցինք 1000-ից ներքև՝ 900 տոննա տարրի, որի դեպքում սահմանվում է 300 մետր սանիտարապաշտպանական գոտի, բայց տվյալ դեպքում էլ՝ մեր մոտիկ հիվանդանոցը, որը գտնվում է այնտեղ, գտնում է, որ գտնվում է 284 մետրի վրա։ Այսինքն այդ 300 մետրը չէինք կարողանում ապահովել։ Սանիտարական պաշտպանական գոտու 2,9 կետն ասում է, որ եթե ձեր արտանետումները հասնում են նորմայի սահմանում, այսինքն կիրառվում են նոր սարքավորումներ։
Նիկողոսյանի խոսքով՝ երկրորդ փուլում, երբ մտել են Առողջապահության նախարարություն, և ցույց տվել այդ կետերը, նախարարությունն առաջարկել է, որ հաշվարկներն անեն ոչ թե սանիտարական պաշտպանական գոտու սահմանների 300 մետրի վրա, այլ՝ 50, 100 , 150 , 200, 250 մետրի վրա. «Մենք հետազոտություններ արեցին՝ ամեն 50 մետրի վրա արտանետումների չափաքանակները, որի հիման վրա էլ արել ենք մենքենայական հաշվարկներ»։
Ծարավ Աղբյուրի բնակիչ Գարիկ Վարդանյանն ասաց, որ ներկայացնում է Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասը, կառավարման խորհրդի վարչության անդամ է. «5000 հոգու կենցաղավարությունը, կենսագործունեության միջավայրի պահպանության, հետևողականության բոլոր հարցերով մենք ենք զբաղվում՝ ի պաշտոնե, և մենք լիազորված ենք 5000 հոգու անունից հանդես գալու այստեղ։ Տեսակետը վերջնական , վճռական և դեմ տեսակետ է։ Որպեսզի ավելի պարզ լինի՝ նախորդող օրերին հարցում ենք անցկացրել , թե կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր չեն ուզում մեզ լիազորել՝ հանդես գալու կամ արտահայտելու այս տեսակետը։ Մենք ունենք զրո առարկություն»։