Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:46 12-04-2024

«ՔՊ»-ի և «Բալասանյան դաշինքի» ջրերը շարունակում են նույն առվով չհոսել. Գյումրիի ավագանու նիստն անցել է լարված մթնոլորտում

Գյումրիի ավագանու հերթական նիստն է տեղի ունեցել, որի օրակարգում ընդգրկված էր 40 հարց։

Հողհատկացումների, սուբվեցիոն ծրագրերի և դրամական հատկացումների մասին էին հարցերը։ Սուբվենցիոն ծրագրով ևս 15 միկրոավտոբուս է հասել Գյումրի, թարմացվելու է 22 համարի երթուղին։

Գյումրիում ավտոմեքենաների թվաքանակի ավելացմանը զուգահեռ խնդիրներ են առաջանում ավտոմեքենաների կայանումների ժամանակ։ Հարցը քաղաքապետարանը առաջարկում է լուծել ծառայողական ավտոկայանատեղիների տարածքներ ունենալու տարբերակով։ Ավտոկայանատեղիների հարցն էր, որ շարժեց ընդդիմադիր դիրքավորված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի զայրույթը։

Նշենք, որ ավագանու քննարկմանն էր ներկայացվել «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին Գյումրու կենտրոնական մասի՝ Ջիվանու փողոցի 66 հասցեի շենքին հարակից ճանապարհատվածը, որպես ավտոկայանատեղի, տարեկան 180 հազար դրամով հատկացնելու մասին որոշման նախագիծ։

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ մինչեւ այժմ մեքենաներն անվճար են կայանում մեր քաղաքում, սակայն այդ հարցը կարգավորվում է։ Մեքենաների քանակն ավելացել է եւ իրավաբանական անձանց համար համայնքը վճարովի կայանատեղիներ է տրամադրելու։ Վճարովի կայանատեղիներ հատկացնելու վերաբերյալ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու որոշ անդամներ անիմաստ են համարում տարեկան սահմանված գումարի չափը՝ 180 հազար դրամը, իսկ «Բալասանյան դաշինքի» անդամները հակադարձում են՝ դա այլընտրանք է բյուջեի միջոցներն ավելացնելու։

«Պարոն Գասպարյան, Ջիվանու փողոցը գտնվում է պատմական միջուկում, բավական նեղ փողոց է, նաեւ բավական բանուկ փողոց է, այնտեղ տուրիստական հոսքերը շատ են։ Որքանո՞վ է նպատակահարմար փողոցը փակել եւ թեկուզ ծառայողական նպատակով տալ որեւէ հիմնադրամի»,-հարցրեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

Հարցին ի պատասխան գլխավոր ճարտարապետը հայտարարեց.«Մենք ասացինք՝ որ կանոնակարգում ենք»։

«Քաղաքացիական պայմանագրի» և իշխող «Բալասնյան դաշինքի» ջրերը շարունակում են նույն առվով չհոսել։

ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասում է.

«Ես խոսել եմ ճանապարհային ոստիկանության պետի հետ եւ կվերանայվի իրենց գրությունը, ես գրություն եմ ուղարկել, որպեսզի լրացուցիչ եզրակացություն տան, ուսումնասիրություն կատարեն, որովհետեւ այն եզրակացությունը, որ ուղարկվել է, կարծում եմ, որ անհրաժեշտ է եւս մեկ անգամ ավելի մանրամասն եզրակացություններ անելու։ Ես չեմ կարծում, որ դա արդարացի կամ խելամիտ որոշում է»։

Հարությունյանի խոսքով` նման նախագիծ պետք չէ բերել, որովհետեւ սա անհարգալից վերաբերմունք է Գյումրիի բնակիչների նկատմամբ։

17 կողմ, 10 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկության արդյունքում ավագանին որոշեց «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին Գյումրու կենտրոնական մասի՝ Ջիվանու փողոցի 66 հասցեի շենքին հարակից ճանապարհատվածը, որպես ավտոկայանատեղի, տարեկան 180 հազար դրամով հատկացնել։ Ավտոկայանատեղին նախատեսված է լինելու 5 մեքենայի համար։

Որոշումը ուժի մեջ է լինելու մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան