Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:27 22-04-2022

Արդարադատության նախարարությունը մեկնաբանել է Սաակաշվիլիին բանտում թունավորելու փորձի մասին լուրերը

Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անվտանգությունն ու կալանքի պատշաճ պայմաններն ապահովելու համար։

«Սահակաշվիլիի հնարավոր թունավորման կամ դեղամիջոցներով թունավորման մասին ԶԼՄ-ներում հնչած պնդումները ծառայությունը վարկաբեկելու փորձ են։ Նաև տեղեկություններ են տարածվում, որ մեղադրյալի կյանքին վտանգ է սպառնում, և հետագայում նրան թունավորելու փորձ է արվելու։ Ըստ այդմ՝ անվտանգության և պատշաճ պայմանների ապահովման համար ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասվում է ապրիլի 22-ին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Գերատեսչությունը կարծում է, որ Սահակաշվիլիի առողջության վատթարացման և բանտում քաղաքական գործչի ոչ լիարժեք բուժման մասին հաղորդագրությունները «հանրությանը մոլորեցնելու փորձ են»։ Ավելին՝ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ քաղաքական գործիչն «ընտրովի հրաժարվում է» մի շարք հետազոտություններից՝ նյարդաբանի նշանակած՝ ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայից, հոգեթերապիայի կուրսից, առաջարկվող ֆիզիկական ակտիվությունից և մաքուր օդում զբոսանքից։

Քրեակատարողական ծառայությունը հերքում է նաև Սաակաշվիլիի փաստաբանների հայտարարությունները նրանց բժշկական փաստաթղթեր չտրամադրելու մասին։ Միաժամանակ վարչությունն ընդունում է, որ վերջին անգամ բժիշկների եզրակացությանը փաստաբանները կարողացել են ծանոթանալ գրեթե մեկ ամիս առաջ՝ մարտի 29-ին։

«Սահակաշվիլին գտնվում է շուրջօրյա ինտենսիվ հսկողության տակ, նրան տրամադրվում են բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները՝ տեղում բժշկի և բուժանձնակազմի անմիջական հսկողությամբ, նրան խորհրդատվություն են տրամադրում տարբեր բժիշկներ (հոգեբան, մաշկաբան, ուրոլոգ, արյունաբան, գաստրոէնտերոլոգ, նյարդաբան, սրտաբան): Նշանակվել և ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան