Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 18:20 09-05-2024

Ադրբեջանը` Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացնի

Ադրբեջանում Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ կանցկացվեն։ APA-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանում մայիսի 13-ից 18-ը երեք երկրների մասնակցությամբ կանցկացվեն տարերային աղետների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների վարժանքներ։