Արտաքին 4 տարի առաջ - 13:32 23-12-2021

Ռուսաստանը լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում

Ռուսաստանը լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զորավարժությունները կսկսվեն այսօր, Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ, կիրականացվեն դեսանտա-գրոհային, հրետանային ստորաբաժանումների և ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մարտական ​​կրակոցներ, ինչպես նաև տեղանքի մի հատվածի ականազերծում և զորքերի՝ օդային հարձակման զենքերից ու ԱԹՍ-ներից պաշտպանություն»,- գրում է գործակալությունը։

Նաև «զինծառայողները կրակային առաջադրանքներ կկատարեն և տարբեր հեռահարություններում թիրախներ կխոցեն»։

Հայտնի է, որ Կրասնոդարի երկրամասում զորավարժությունները կմեկնարկեն դեկտեմբերի 24-ին։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի ավելի քան 1200 զինծառայող և ավելի քան 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից