Ներքին 2 տարի առաջ - 18:29 07-05-2024

ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Վարչապետը նշանակալի է համարել փաստը, որ ՀՀ-ում առաջին անգամ է անցկացվելու օլիմպիական մարզաձևի Աշխարհի առաջնություն:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը մեր երկրում, ինչն առաջին հերթին նպաստում է սպորտի զարգացմանն ու խթանմանը:

Մուհամմեդ Ջալուդը նշել է, որ մրցաշարը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունվել է մեծ վստահությամբ, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Նա նշել է ծանրամարտում Հայաստանի մարզիկների բարձր հաջողություններն ու ավելացրել՝ Աշխարհի 2027 թ. առաջնությունը կարևորվում է նաև նրանով, որ այն լինելու է վարկանիշային Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցաշարի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ նոր մարզադպրոցների կառուցման միջոցով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել