Հայ եկեղեցուն սևացնել փորձում է և՛ մեր թշնամի պետությունը, և՛ Հայաստանի ներկա վարչախումբը
copy image url

Հայ եկեղեցուն սևացնել փորձում է և՛ մեր թշնամի պետությունը, և՛ Հայաստանի ներկա վարչախումբը

Միտք Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 13:55 07-05-2024
Ինչպես գիտենք, թշնամին ուշի-ուշով հետևում է ներհայաստանյան զարգացումներին, որոնք այս տեմպերով և ընթացքով զարգանալու դեպքում կարող են լուրջ խնդիրներ ստեղծել հլու-հնազանդ նիկոլփաշինյանական «սահմանազատման» և դրանով հայկական տարածքներն օտարելու համար։

«Հայ առաքելական եկեղեցին մարտահրավեր է նետում Հարավային Կովկասին» վերտառությամբ հոդված է հրապարակվել ադրբեջանական մամուլում․ վերլուծվում է «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը, այն որակվում «ինչպես աշխարհայացքների պայքար, այնպես էլ՝ պետական-քաղաքական»։ Թշնամու լրատվակայքը հիշեցնում է ս․թ․ ապրիլի 10-ին ՀՀ խորհրդարանում կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ Փաշինյանի հնչեցրած խոսույթը «պատմական» և «իրական» Հայաստանի վնասակար դիմակայության մասին և գրեթե բաց տեքստով հարցնում՝ իսկ դու, Փաշինյան, պատրա՞ստ ես կատարել տվածդ խոստումները, օրինակ՝ սիրել միայն «իրական Հայաստանը», հրաժարվել ցնորքներից։

Ադրբեջանական մեդիան զուսպ գոհունակությամբ նշում է Փաշինյանի «աստիճանական ուղղումը» հատկապես 44-օրյա պատերազմում ստացած դասերից հետո։ «Շատ կարևոր է, որ նա գնահատեց իրական վտանգներն ու ռիսկերը և վերջ դրեց ղարաբաղյան անջատողականների հետ խաղերին, որոնք սնուցվում էին և հիմա էլ սնուցվում են Հայ առաքելական եկեղեցուց․․․ Հիշենք՝ դեռ 1988 թվականին Վազգեն I կաթողիկոսը դիմել էր Գորբաչովին՝ խնդրելով ԼՂԻՄ-ը միացնել ՀԽՍՀ-ին, այսինքն սեփական ժողովրդի հիմարացման պրոցեսի մերօրյա հեղինակը ՀԱԵ-ն է, և անցյալի այդ փաստը պետք է հիշել՝ գնահատելով ներկա իրողությունները», նշում են թշնամի երկրում։

Զարմանալի չէ, որ հայ եկեղեցուն սևացնել փորձում է և՛ մեր թշնամի պետությունը, և Հայաստանի ներկա վարչախումբը։ Վերջինիս հսկողությամբ գործող ԶԼՄ-ներում այսօրինակ տեղեկատվություն է տարածվել․ «Երկար ժամանակ է, որ Հայ առաքելական եկեղեցին մոմ է վաճառում առանց հարկ տալու, և այդ վաճառքը նաև իրականում փող լվանալու միջոց է։ Թեև 2018 թվականից պետությունը եկեղեցուն քանիցս առաջարկել է դուրս գալ ստվերից, սակայն միշտ մերժվել է։ Բայց կաթողիկոսը վերջերս խորամանկ մեթոդ է մտածել․ իր եղբայր Եզրասի միջոցով Ռուսաստանից մոմ ներկրելով՝ այն ներկայացնում է, որպես եկեղեցու համար բարեգործություն, իսկ այդ դեպքում արձանագրվում է, որ բարեգործական բեռն արդեն ուղարկվող երկրում հարկվել է ու չի կարող ստացվող երկրում ևս հարկվել։ Իզուր չէ, որ Գարեգին II-ի մերձավոր արքեպիսկոպոսները միշտ ասում են, որ պետությունը հավերժ չէ, իսկ եկեղեցին պետք է ամրապնդել։ Նրանց գործողությունները միտված են կործանելու պետությունը՝ թողնելով Հայ առաքելական եկեղեցուն հնազանդ համայնք, որը կղեկավարեն իրենք»։

Այսպես, մեկը մյուսին «փոխլրացնելով»՝ ալիևյան և փաշինյանական քարոզչամեքենաները համախումբ աշխատում են ընդհանուր թշնամու՝ հայ ժողովրդի և նրա եկեղեցու դեմ, և որպեսզի այդ աշխատանքն արդյունավետ լինի՝ նրանք նաև նշում են պատերազմի հավանականությունը։ «Հայ եկեղեցին միշտ էլ աղետալի ազդեցություն է թողել սեփական ժողովրդի վրա, դարձել քանի-քանի պատերազմի սկսման պատճառ իր անհիմն ռազմամոլ գաղափարախոսությամբ։ Հայերի պատմությունը, կարելի է ասել, եկեղեցու հրահրած պատերազմների և դրանցում գրանցած անխուսափելի պարտությունների ժամանակագրություն է», գրում է թշնամու մամուլը։

Իսկապես, մենք ականատես ենք հայ-ադրբեջանական համատեղ և համակցված գործունեության բացառիկ օրինակի, պարզապես մնում է դա արձանագրելով՝ այդ «եղբայրակիցներին» ցույց տալ, որ հայ ժողովուրդը շատ լավ է գիտակցում իր ազգային շահերը և առաջնահերթությունները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC