Ներքին 2 տարի առաջ - 20:47 06-05-2024

Հ1-ում վախենում են ասել, թե ինչու և ում հրամանով են ջնջել Ոսկեպարի և Շուշիի մասին ֆիլմերը

Հարկատուների միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունում 1 ամբողջ օր չգտնվեց որևէ պատասխանատու անձ, որը կպարզաբաներ, թե ինչ հիմքով են Հանրային հեռուստաընկերության կայքէջից հեռացվել «Կյանքը սահմանին» ֆիլմաշարի Ոսկեպարի և Շուշիի մասին պատմող ֆիլմերը։

Oragir.News-ը վաղ առավոտից փորձեց կապ հաստատել տվյալ հարցի պատասխանատուի հետ, սակայն Հանրային հեռուստաընկերության ընդունարանի աշխատակցի կողմից ամեն անգամ այս կամ այն բաժին կապ հաստատելուց հետո լսվում էր հետևյալ պատասխանը՝ «Հարցի հասցեատերը մենք չենք»։ Այդպես 5-6 աշխատակից։ Փաստացի՝ մեկը մյուսի վրա էր գցում։

Oragir.News-ը կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության տնօրենի օգնականների հետ, վերջիններս հարցը լսելուց հետո խոստացան ճշտել և պատասխանել, սակայն ավեի ուշ հայտնեցին, որ հարցերի համար պետք է գրավոր հարցում ուղարկել։ Սա այն դեպքում, երբ որևէ հետազոտական կամ վիճակագրակն տվյալ չէինք պահանջում, այլ ընդամենը պատասխան, թե ինչու և ում հրամանով են հեռացրել Ոսկեպարի և Շուշիի մասին ֆիմերը։

Զարմանալի է, որ ջնջելիս հերոսաբար են դա անում, բայց պատասխան տալու ժամանակ նույնքան քաջություն չեն ունենում իրենց արածի համար պատասխան տալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարիաննա Փայտյանն ահազանգել է, որ Հանրային հեռուստաընկերության կայքէջից հեռացվել են «Կյանքը սահմանին» ֆիլմաշարի Ոսկեպարի և Շուշիի մասին պատմող ֆիլմերը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ