Միտք 2 տարի առաջ - 18:32 05-05-2024

«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը

Մարիաննա Փայտյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Անկեղծ ասած, Առաջին ալիք-ի կայքէջում փնտրում էի մեր սիրուն «Կյանքը սահմանին» ֆիլմաշարի Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը, պարզվեց՝ ամբողջ շարքը կայքից ջնջված է, լավ է, որ ես արխիվները լավ պահելու սովորություն ունեմ, անպայման առանձին ափլոդ կանեմ ու կտարածեմ մեր սահմանամերձ հերոս-գյուղերի մասին պատմությունները ու կսկսեմ Ոսկեպարից։ Իսկ քանի դեռ էս անոնսն էլ չեն ջնջել, սա տարածեմ՝ 1 ու կես րոպեում սահմանապահ մարդիկ հայրենիք սիրելու իրական ճանապարհն են ասում։ Ու ի դեպ, էն որ ասում են՝ նոր հիշեցիք Ոսկեպարի եկեղեցու մասին։ Շարքը 2017-ին ենք նկարահանել, Ոսկեպարի եկեղեցու մասին ոչ միայն հիշել ենք, այլև հենց եկեղեցու շնորհիվ էլ այն ժամանակ Bishop Bagrat Galstanyan -ի հետ ծանոթացա։ Սրբազանի գլխավորությամբ Տավուշի հոգևորականները հավաքվեցին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ու պատարագ մատուցվեց, որին նաև մի քանի տասնյակ ժամկետային զինծառայողներ էին մասնակցում։ Երանությամբ եմ հիշում այդ օրերը, երանությամբ հիշում էն ոգին, որ կար, որ պետք է նորից արթնանա․․․

Հ․Գ․ Շարունակեցի Հանրայինի կայքում դեգերումներս, պարզվեց՝ Շուշիի ազատագրման մասին պատմող ֆիլմն էլ է հեռացվել։ Չէ, լու՞րջ, դասագրքերից էլ է ամբողջը ջնջվելու, վե՞րջ, 30 տարին չի՞ եղել։ Ախր իմ, էն մյուսի ձեզ չներելը մի կողմ, էս հայրենիքը ձեզ չի ներելու, ուրանալն էլ ո՞նց է լինում։ Ձեր անձնագրերն էլ այրեք կամ "քաղաքացիությունը՝ Հայաստանի Հանրապետություն" հատվածն էն սպիտակ ներկով փակեք

Հ․Գ․ 2 Անգամ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի մասին մեր պատրաստած խաղարկային տեսարաններով դոկումենտալն է ջնջվել»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին