Երևան +12°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 14:02 06-05-2024

Քաղաքապետարանը չի փոխհատուցելու ջրհեղեղից տուժածներին

Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 3-ին տեղացած հորդառատ անձրևի պատճառով իսկական քաոս էր ստեղծվել Երևանում։ Ավտոմեքենաները «լողում» էին Երևանի փողոցներում և թունելներում։

Տարբեր վարչական շրջաններում, Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց տանող հատվածում, Մանկավարժական համալսարանի մոտ ավտոմեքենաները հայտնվել էին անձրևաջրերի մեջ:

Oragir.News-ը հետաքրքրվեց, արդյո՞ք քաղաքապետարանը որևէ մեկին, որևէ փոխհատուցում տալու է։ Կամ առհասարակ՝ այդ հարցը քաղաքապետարանի գործակարգավորականում քննարկվել է, թե՞ ոչ։

Քաղաքապետարանի լրատվության վարչության բաժնից մեզ հայտնեցին, որ գործակարգավարական խորհրդատվությունը մեզ կհուշի, որ այդ գործընթացի պատասխանատուն վարձակալության պայմանագրով հանդիսանում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, հետևաբար քաղաքապետարանը իրավական հիմք էլ չունի փոխհատուցում տալու։

«Ինչու՞ պետք է քաղաքապետարանը տա փոխհատուցում, ո՞ր տրամաբանությամբ։ Ոլորտային պատասխանատուն «Վելոիա ջուր» ընկերությունն է կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն։ Երևան քաղաքում, և ինչքան գիտեմ՝ նաև ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պատասխանատուն հանդիսանում է «Վելոիա ջուր» ընկերությունը»,- նշեց քաղաքապետարանի պաշտոնյան։

Oragir.News-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերություան աշխատակցի հետ։ Վերջինս ասաց, որ չի հասկանում, թե փոխհատուցում ասելով, մենք ինչ նկատի ունենք, ապա նշեց, որ փոխհատուցման մասին տեղեկություն կարող են տրամադրել միայն գրավոր հարցում ուղարկելու դեպքում։

Փաստացի՝ մայրաքաղաքում երթևեկող վարորդներին պատճառված վնասի համար ո՛չ քաղաքապետարանն է մեղավոր, ո՛չ էլ որևէ այլ կառույց։ Ըստ երևույթին՝ մեղավորը կրկին քաղաքացին է, եթե նրանք ավտոմեքենա չունենային, նման խնդիր չէր առաջանա։

Մեր հարցմանը պատասխանելուց անմիջապես հետո կտեղեկացնենք նաև «Վեոլիա ջուր» ընկերության մեկնաբանությունը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին