Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:05 03-11-2023

Պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե է վճարվել 290 մլն դրամ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել են կառուցապատողի կողմից, հարկերից խուսափելու նպատակով, ձեռնարկատիրական իրական եկամուտները թաքցնելու, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրում փաստացի ստացած գումարից գույքի ցածր արժեքով գին սահմանելու միջոցով կատարված խաբեության դեպքի էական հանգամանքներ։

Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ կառուցապատող ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանները և ավտոկայանատեղիները փաստացի օտարվել են համապատասխան պայմանագրերում արտացոլված գումարից ավելի բարձր արժեքով: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ընկերության վաճառքի գծով տնօրենը:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում` խուզարկությունների արդյունքում պարզվել է, որ կառուցապատող ընկերության համապատասխան ղեկավար անձանց կողմից 2023 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքից օտարվել է 88 բնակարան և 19 ավտոկայանատեղի` «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրեր» կնքելու միջոցով:

Առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ համապատասխան ղեկավար անձանց կողմից ուղղակի դիտավորությամբ թաքցվել են հարկման օբյեկտ հանդիսացող՝ հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն առաջացնող ձեռնարկատիրական իրական եկամուտները և դրսևորվել է խաբեություն։ Մասնավորապես, վերոնշյալ պայմանագրերում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ ու գնման իրավունքի և անշարժ գույքի ընդհանուր գինն արտացոլվել է տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր արժեքով։ Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 290.612.819 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա կառուցապատող ընկերության վաճառքի գծով տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե վճարվել է 290.613.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան