Երևան +12°
copy image url
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 10:28 06-05-2024

Այս տարի կառավարության, «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ պետք է հանգուցալուծման գանք․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքում տեղումների առատության հետևանքով առաջացած խնդիրներին, ցանկացավ պարզել պատճառները։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց ստեղծված իրավիճակի մասին.

«Առատ տեղումները խնդիրներ են առաջացրել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Պատճառներից մեկը հենց այդ հատվածում տեղումների ծավալն է, մյուսը՝ հեղեղատարների իսպառ բացակայությունն, օրինակ, Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածում: Ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛, իհարկե, մաքրման աշխատանքների հետ: Այս պահի դրությամբ խնդիր ունենք Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը, երեք օր է՝ այնտեղ իրականացվում են հետազոտական աշխատանքներ: Երեկ վերջնական պատճառը պարզել ենք, նաև վնասված է մեկ հատվածը, այսօր պետք է իրականացնենք այդ վերականգնման աշխատանքների առաջին փուլը։ Համաձայն վարձակալության պայմանագրի, և դա նորություն չէ, քաղաքապետարան են ուղղվում բազմաթիվ անհարկի, ոչ կոմպետենտ հարցադրումներ․ Երևանում ամենօրյա մաքրությունը, սպասարկումը, շահագործումը իրականացվելու է վարձակալի կողմից, դա նորություն չէ «Վեոլիայի» համար։ Խնդիրը լուծելու երկու ճանապարհ ունենք, պարո՛ն քաղաքապետ, ձեր հանձնարարությամբ մեկ ամիս է՝ իրականացվում են գույքագրման աշխատանքներ, 12 վարչական շրջանների մի մասը արդեն ներկայացրել են այն վայրերի ցանկը, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը, երկրորդը՝ մենք խնդրել ենք՝ «Վեոլիա ջուրը» վերանայի աշխատակազմի ցանկը, բանվորական կազմը: Կենտրոն վարչական շրջանի օրինակով ասեմ՝ 7 հոգին բավարար չէ այս ամբողջ ցանցի սպասարկման համար, պետք է մեծացնեն տեխնիկական անձնակազմը, երրորդը՝ իհարկե, սպասարկման պարբերականությունը պետք է խստացվի»,- ասաց նա։

Քաղաքապետն արձագանքեց, որ իրենք քննարկում ունեցել ենք, ի թիվս այլ հարցերի նաև, մասնավորապես, կոյուղագծերին վերաբերող։

«Անկեղծ ասած՝ արդեն մեղավորներին փնտրելն էլ կարևոր չէ․ ունենք իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստացել: Այս տարի պետք է վերջապես հանգուցալուծման գանք, որովհետև անվերջանալի այս քննարկումները՝ պայմանագրում սա նախատեսված չէ, նա նախատեսված չէ, երևանցիներին չի հետաքրքրում։ Այս տարի պետք է «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ համաձայնության գանք, ամեն բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել․ մեզ պետք է ընկերություն, որ ամբողջ ցանցի պատասխանատվությունը վերցնի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ