Արտաքին 4 տարի առաջ - 22:19 25-10-2021

Էրդողանը հայտարարել է 10 երկրների դեսպանների հետ դիվանագիտական ​​ճգնաժամի հանգուցալուծման մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դիվանագիտական ​​ճգնաժամը՝ դեսպաններ պերսոնա նոն գրատայի հայտարարությամբ, լուծվել է այն բանից հետո, երբ դեսպանատները հայտարարություններ են տարածել Թուրքիայի գործերին չմիջամտելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Որոշ երկրների դեսպաններ ուղղակիորեն թիրախավորել են մեր ինքնիշխանությունը։ Նման հայտարարությունը մեծ վիրավորանք է մեր դատավորների ու փաստաբանների հասցեին: Թուրքական դատարանն անկախ է և չի ընդունում որևէ հրաման: Հետեւաբար, մեր պարտքն է արձագանքել նման վիրավորանքի: Մենք մտադիր չենք ճգնաժամ ստեղծել, այլ ցանկանում ենք պաշտպանել մեր երկրի իրավունքները, շահերն ու հպարտությունը: Եվ այսօր իրավիճակը շտկվել է դեսպանատան հայտարարություններով», - ընդգծել է Էրդողանը:

Նա նշել է, որ ակնկալում է դեսպանների հետագա զգուշավորությունը Թուրքիայի վերաբերյալ իրենց հայտարարություններում։

Ավելի վաղ Էրդողանը երկրի ԱԳՆ-ին հանձնարարել էր տասը օտարերկրյա դեսպաններին հայտարարել պերսոնա նոն գրատա: Նրանց թվում էին դիվանագետներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Նոր Զելանդիայից, Նորվեգիայից և Շվեդիայից:

Դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու պատճառը նրանց հավաքական նամակն էր՝ կոչ անելով ազատ արձակել թուրք իրավապաշտպան Օսման Քավալային:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին