Արտաքին 2 տարի առաջ - 16:47 05-05-2024

Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Սուրբ Հարությանի տոնի իր ուղերձում անդրադարձել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամին՝ կոչ անելով համախմբվել հայրենիքի հանդեպ սիրո շուրջ։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Չնայած երկրում տիրող առճակատմանը և ծանր իրավիճակին՝ մեզ պետք է միավորի սերը դեպի հայրենիքը, և, չնայած տարբեր հայացքներին, պետք է կարողանանք խաղաղ ապրել միասին», - ասված է նրա ուղերձում։

Զատկի տոնն այս տարի Վրաստանում նշվում է լայնածավալ ցույցերի ֆոնին։ Ցուցարարների հիմնական պահանջն է չընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, որ նրանք անվանում են ռուսական օրենքի կրկնություն, և որը, ըստ ընդդիմադիրների, սպառնում է երկրի եվրատլանտյան ինտեգրմանը։ Այն երկու ընթերցում արդեն անցել է։

Վրաց ուղղափառ եկեղեցին ավելի վաղ հայտարարություն էր տարածել ոստիկանության և ցույցերի մասնակիցների միջև բախումների վերաբերյալ և իշխանությանն ու ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ արել:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև