Ներքին 4 տարի առաջ - 14:04 02-05-2022

Վարդանանց փողոցում իրավիճակը լարված էր. բերման ենթարկեցին Համախմբման անդամներին

Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ։

Ոստիկանների մեծ քանակությամբ կուտակումներ են Երևանի տարբեր հատվածներում։ Վարդանանց փողոցում իրավիճակը լարված էր, այնտեղից բերման ենթարկեցին նաև Համախմբման անդամներին։

Էդգար Ղազարյանի խոսքով` ոստիկանության քայլերը կարելի է համարել առևանգում։

«Սա չի կարելի համարել բերման ենթարկելու դեպքեր, ոստիկանական համազգեստով մարդիկ (դեռ հետագայում քննությունը կպարզի, թե նրանք ոստիկաննե՞ր են, թե՞ խուլիգաններ) առանց նախազգուշացման առևանգում են մարդկանց: Նրանց քայլերը օրենքի խախտում են: Գուցե Նիկոլ Փաշինյանն այսքան ոստիկաններին, բերետավորներին ուղարկի՝ Գորիսից Կապան թուրքի փակած ճանապարհը բացե՞ն: Կարո՞ղ են, թե կարող են միայն բացել ՀՀ քաղաքացիների՝ Երևանում փակած ճանապարհը: Սա ցույց է տալիս ոստիկանության և իշխանության իրական խեղճության աստիճանը։ Որքա՜ն թշվառ վիճակում են նրանք գտնվում»,- ասաց Ղազարյանը։


Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում