copy image url
Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 18:00 02-05-2024

Սաքուլիկներն ու ՔՊ-ական խունվեյբինները 

Քաղաքական խուլիգանությունը նոր երևույթ չէ Հայաստանում։ Նախկինների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի օրոք ևս քաղաքական պաշտոնյաների կողքին կային երիտասարդներ, որոնք անպարկեշտ արարքներ էին անում, պաշտպանում ՀՀԿ-ական գործիչներին։ Օրինակ՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանության ժամանակ աչքի ընկած մի խումբ երիտասարդներ անպարկեշտ վերաբերմունք էին ցուցաբերել լրագրողների նկատմամբ և վերջիններիս կողմից կնքվել սաքուլիկներ ընդհանրական անվամբ։

Օրեր առաջ հայտնի ՔՊ-ական, Երևանի ավագանու նախկին անդամ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում կեղծ տեղեկություն էր տարածել, թե՝ «Բագրատ Սրբազան երկու որդիներին էլ ազատել է բանակից»։ Հանրային համարժեք արձագանքից հետո հիշյալ ՔՊ-ականը ջնջեց իր գրառումն ու ներողություն խնդրեց ընթերցողներից կեղծ տեղեկություն տարածելու համար։ Վազգեն Մանուկյանը հանրությանը հայտնի էր դարձել նաև 2018-ին, երբ անպարկեշտ գրառում էր կատարել ժողովրդի կողմից սիրելի երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվան կապակցությամբ, իսկ հետո հրապարակավ ներողություն խնդրել Նադեժդա Սարգսյանի հարազատներից։ Ի՞նչ տարբերություն կա սաքուլիկների և ՔՊ-ական հայտնի Վազգեն Մանուկյանի միջև։

Ի տարբերություն Վազգեն Մանուկյանի, սաքուլիկները, դատելով վերջիններիս վարքից, փողոցային բարքերով էին առաջնորդվում, տղայական, մարդկային բարոյական սահմաններ, այսպես ասած՝ պատվի կոդեքս ունեին։ Օրինակ՝ նրանք իրենց չիմացած բանը չեն տարածել ու հետո ներողություն խնդրել, չեն վիրավորել հայտնի մարդկանց ընտանիքներին։ Իսկ ՔՊ-ական երիտասարդներն ունեն պատվի հակակոդեքս կամ անպատվության կոդեքս։ Այսինքն՝ բարոյական նորմերը խախտելը, հրապարակային խուլիգանություն անելը, հանրային հեղինակություններին վարկաբեկելը, անդաստիարակ արարքները խրախուսվում են։ Տպավորություն է՝ թե ՔՊ-ում առաջխաղացման հետևյալ կարգն է սահմանվել՝ ով ավելի լկտի բան կանի հասարակության այլասերման ուղղությամբ, նրա պաշտոնը կբարձրանա։ Եվ դա է պատճառը, որ ՔՊ-ական երիտասարդները փորձում են անդաստիարակ խուլիգանություններ անել, անպարկեշտ գրառումներ կատարել սոցցանցերում, հանրային տարածքում, վիրավորել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննադատողներին, որպեսզի աչքի ընկնեն ու առաջ գնան կուսակցական գծով, զբաղեցնեն բարձր դիրք ու պաշտոն։

Նկատենք, որ սաքուլիկների կարգազանցությունները խիստ դիտողությունների էին արժանանում նախկին ղեկավարների կողմից։ Նրանց պարբերաբար զգուշացվում էր, որ չանցնեն բարոյականության սահմանները, հարգանքով վարվեն հեղինակությունների հետ, այդ թվում՝ քաղաքական մրցակիցների։ 2008-ի ընդդիմադիր շարժումը ղեկավարած Լևոն Տեր Պետրոսյանի հասցեին ոչ մի սերժական երիտասարդ անպարկեշտ բան չի ասել։ Հակառակը՝ բոլորն ակնածանքով էին վերաբերում։ Իսկ ՔՊ-ական երիտասարդներին այբուբենի փոխարեն սովորեցնում են, թե ինչ լկտի բառերով բնորոշեն քաղաքական մրցակիցներին, հանրային հեղինակություններին, եկեղեցուն, հոգևորականներին, մշակույթի գործիչներին։

Այս առումով՝ ՔՊ-ական երիտասարդները կոմսոմոլների, խունվեյբինների արժանի հետնորդներ կարող են համարվել։ Մշակութային հեղափոխության տարիներին խունվեյբինների ձեռքով Չինաստանում 3 միլիոն մարդ է սպանվել, հիմնականում՝ գիտնականներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ, տասնյակ միլիոն մարդ հալածվել, աքսորվել, հրապարակավ նվաստացվել։ Խորհրդային բռնազավթման տարիներին միլիոնավոր մտավորականներ, հոգևորականներ սպանվել ու հալածվել են կոմսոմոլների, մարտնչող անաստվածների ձեռամբ, տասնյակ եկեղեցիներ ու մատուռներ են ավերվել ու պղծվել նրանց կողմից։

Պատկերավոր ասած՝ ՔՊ-ական երիտասարդներն ու նրանց հետևում թաքնվող ֆեյքերը խունվեյբինների և մարտնչող անաստվածների ռեինկարնացիան են։ Նրանք խունվեյբինների պես գործում են ժողովրդի դեմ, նրա արժեքների, բարոյական նորմերի, ավանդույթների, սրբությունների դեմ, իսկ նրանց կողմից տարածվող այլասերվածությունը կարող է հանգեցնել արժեքային հետընթացի և պետության հիմքերի քայքայման։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանն անկախության, ինքնիշխանության ջատագով է, ապա պետք է չինացի հեղափոխականների օրինակով հրաժարվի այս գործելաոճից և սանձի ՔՊ-ական անդաստիարակ խունվեյբինների լկտի խուլիգանությունը։ Դա առաջին հերթին իրենց համար է, քանի որ եթե այսպես շարունակվի, ապա կհայտնվեն ավելի լկտի, այլասերված հեղափոխականներ, որոնք կհաղթեն ՔՊ-ին այլասերվածության մրցապայքարում և խունվեյբինների օրինակով հրապարակավ կնվաստացնեն ՔՊ-ականներին։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ