Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:38 02-05-2024

Նիկոլ Փաշինյանի կիսապետությունը

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ կառավարության անունից, Փաշինյան Նիկոլն ընդամենը 60% երաշխիք է տվել առ այն, որ Կիրանցում որևէ բնակելի տուն Ադրբեջանին չի անցնի:

Դա նշանակում է, որ`
Հայաստանը 60%-ոց պետություն է, այսինքն` համարյա կիսապետություն է,
Հայաստանի քաղաքացու անձնագիրը 60%-ոց անձնագիր է, այսինքն` համարյա կիսաանձնագիր է,
Հայաստանի Սահմանադրությունը, օրենսգրքերը, օրենքները, կառավարության որոշումները, ենթաօրենսդրական ակտերը 60%-ոց են, այսինքն` համարյա կիսաակտեր են,
Հայաստանի Նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, վարչական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները 60%-ոց են, այսինքն` համարյա կիսով չափ գոյություն չունեն:

Ստացվում է` հայտարարելով Կիրանցի բնակիչներին 60%-ոց երաշխիքի մասին, Փաշինյան Նիկոլը ՀՀ բոլոր քաղաքացիներին հարկերը, տուրքերը և պետական բյուջե գնացող բոլոր գումարները 60%-ով վճարելու լեգիտիմ հնարավորություն տվեց:

Եվ, ուրեմն, վճարեք ընդամենը 60%-ը: Կշահեք դուք, կշահի կիսապետությունը»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է