Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 16:31 27-04-2024

Այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ, սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյան

Սա ցանցային պայքար է, ինձ ձերբակալեն, ավելի խելոքներն ու ուժեղներն են գալու։

Կիրանցում լրագրողներին ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով երեկոյան էր դուրս եկել ոստիկանության բաժնից, քանի որ Կիրանցի ճանապարհից բերման ենթարկվելուց 60 ժամ անց նրան մեղադրանք չէր առաջադրվել․

«Ամենակարևորը պայքարը վճռական է, սա պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բեչքաբերի համար, սա պայքար է պետականության համար, սա արդեն առաքելություն է։ Պայքարի անկյունաքարը խաղաղ գործընթացն է, սա շատ կարևոր է, քանի որ մեզ անընդհատ ուզում են քաշել այլ դաշտ, մեղսագրելով տարբեր արարքներ, բայց մարդկանց ու շարժման վրա ցեխ շպրտելը չի հաջողվի։ Այս պրոցեսը կասեցնել հնարավոր չի։ Այս ամեն ինչը իր նպատակին հասնելու է։

Արդեն Եվրոպայում, տարբեր տեղերում հայ համայնքները սկսել են ինքնակազմակերպվել։ Սա ցանցային պայքար է, ինձ ձերբակալեն, ավելի խելքոներն ու ուժեղներն են գալու»,- ասել է Պետրոսյանը։