Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:00 24-04-2024

Ավետյաց երկիրը ոչ թե գտել ենք, այլ կորցնում ենք․ Փաշինյանը կոչ է անում մխիթարվել

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

Որպես Հայաստանի դե-ֆակտո ղեկավար, նա դեռևս խուսանավելու, ուղերձով հանդես չգալու տարբերակ չունի, ուստի և իր պաշտոնի բերումով տեքստ է հրապարակել, Ծիծեռնակաբերդ այցելել, արդեն տեղադրված ծաղկեպսակի ժապավեններն ուղղել։

Ավելորդ է ասելը, որ Փաշինյանի ուղերձում բառ անգամ չկա ընդամենը մի քանի ամիս առաջ հայաթափված, ըստ էության ցեղասապանության փորձի ենթարկված արցախցիների մասին։ Արցախը, անգամ որպես հազարամյակներով հայկական տարածք, արդեն վաղուց չի հիշատակվում այս մարդու կողմից։
Նիկոլ Փաշինյանի ուղերձում գրված է․ «Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»․․․ Սխալ չի ասվում՝ իսկապես Հայաստանն է մեր Ավետյաց երկիրը, բայց նա այսօր այդ երկիրը ոչ թե գտել, այլ կորցնում ենք՝ կտրտելով այն, սյուներ տնկելով այստեղ-այնտեղ, դրանք ֆետիշացնելով՝ որպես «սահմանի» խորհրդանիշ։

Փաշինյանի վարչախումբը գտել է Հայաստանը սահմանող թե՛ տարածքը, թե՛ այն իրերը, որոնք, նրա կարծիքով, թշնամու առաջ կողպում են «Ավետյաց երկիրը»։ Փաշինյանը ժողովրդին ասում է, որ այլևս «միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը», բայց նա «մոռանում» է, որ իր երկրի արևելյան և ամևմտյան հարևանները մշտապես ատամ են սրում և սուր ճոճում մեր գլխին և թելադրում հենց իրեն «ճշտի» դեղատոմսը։

Այսօր՝ հենց հիմա, Հայաստանի Ավետյաց երկիր Հանրապետությունը կանգնած է գոյաբանական վտանգի առջև։ Գուցե Փաշինյանի ճառն ընթերցելով՝ ոմանք լավատեսությամբ համակվեն, բայց Ադրբեջանին սահմանամերձ տարածքների բնակիչները, տեղահանված արցախցիների հետ միասին, պատրաստ են այդպիսիներին ապացուցել, որ նրանք չարաչար սխալվում են։

Որպես ՀՀ վարչապետ և «գերագույն գլխավոր»՝ Փաշինյանը չի խոսում ուժեղանալուց և դա՛ միջոց դարձնելուց, որպեսզի հետագա ցեղասպանությունները բացառվեն։ Նա միայն կոչ է անում «մխիթարվել Հայաստանի Հանրապետությամբ», որն ինքը պիտակավորել է, որպես «հայրենիքի մնացորդ», որի տարածքը նշում է սկզբում մի թվով, ապա՝ ադրբեջանցիների պարտադրած մեկ այլով, իսկ իրականում՝ շատ ավելի պակաս և անընդհատ պակասող մակերեսով։

Մենք չգիտենք, թե որն է այն մխիթարանքը, որը մատնանշվում է Փաշինյանի կողմից։ Ավելին՝ Փաշինյանն ինքը չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, և դա իմանալու համար հրաման է տվել զինված ուժերին ոչ թե պահպանել Ավետյաց երկիրը, այլ չթույլատրել, որ բնակիչներն իրենց հողը պաշտպանեն։
Սա՛ է այսօր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, որտեղ ոստիկան է նա, ով հանուն պարգևավճարի, անխոս ենթարկվում է բոլորին ճզմելու հրամանին, որպեսզի չխաթարվի ի վնաս Ավետյաց երկրի կատարվող «սահմանազատումը»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը