Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:25 22-04-2024

Ժողովուրդ ջան, ձեր ձեռքից հայրենիք չպետք է վերցնեն․ Չալաբյան

Լարված իրավիճակ է Տավուշի մարզի ճանապարհներին։ Ցուցարարները փակել են ճանապարհները, իսկ քաղաքացիները դժգոհում են, որ շտապում են, չեն կարողանում տեղ հասնել։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն լրագրողների հետ զրույցում նշեց․ «ՀՀ տարածքը կարող է փոխվել միայն հանրաքվեով։ Ուստի մենք այստեղ ենք գտնվում, պահանջելով հանրաքվե ՀՀ ցանկացած տարածքային փոփոխության հետ կապված։ ՀՀ կառավարությունը որևէ իրավասություն չունի ՀՀ տարածքները հանձնելու, վերցնելու և այլն; Դրա իրավասությունը պատկանում է ժողովրդին։ Ուստի այսօր շատ կարևոր է, որ մեր Սահմանադրության դրույթները անվերապահ իրականացվեն։ Եվ ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին՝ ժողովուրդ ջան, ձեր ձեռքից հայրենիք չպետք է վերցնեն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները ստորագրել են փաստաթուղթ, որով Ադրբեջանին է հանձնվել Տավուշի մարզի սահմանակից տարածքներ։ Հարակից գյուղերի բնակիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել, փակելով մարզի կարևոր ճանապարհները։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
14:43 Ավետիք Չալաբյանի կալանքը վերացվեց
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել