Ներքին 2 տարի առաջ - 00:26 18-04-2024

Դիմումդ չգրեցիր՝ ոստիկանություն կտանք. Գյումրիի «ՀայՓոստի» բաժանմունքի ղեկավարի դեմ սպառնալիքները շարունակվում են

Օրերս Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի «ՀայՓոստի» բաժանմունքի ղեկավարի Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, որ իրեն ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել՝ առանց որևէ հիմքի։ Գագիկ Հարթենյանը դարձյալ ահազանգում է.

«Իմ դեմ ուղղված արշավը շարունակվում է։ Այսօր «Հայփոստ» 3101 բաժանմունք Երևանից գործուղված աշխատակիցները ինձ փոխանցեցին հրաման, որով մեկ ամսով դադարեցվում են իմ լիազորությունները որպես 3101 բաժանմունքի ղեկավար։ Փաստորեն ամիսներ շարունակ, և վերջին ամիսը արդեն բացահայտ ինձ դիմում պարտադրելուց հետո համոզվեցին, որ անիմաստ գործ է, և որոշեցին իրենք գնալ այս քայլին։

Ցանկանում եմ նշել, որ այս պահին խորհրդակցություններ եմ ունենում իրավաբանների հետ, և շուտով կտեղեկանաք իմ հետագա քայլերի մասին։ Իբր 3101-ում անօրինական գործողություններ են կատարվել, որի համար դիմել են ոստիկանություն և փորձում են հասկանալ իմ կապը այդ գործողությունների հետ։ Այս ո՛չ հիմնավոր, բայց միևնույն ժամանակ ինձ նորից թիրախավորող և իմ դեմ նոր արշավի հող նախապատրաստող պատասխանից ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ ինձ դիմում պարտադրելը եղել և շարունակում է մնալ իրական ապօրինություն, և որ ամեն ինչ արվել, և արվում է ինձ համակարգից օր առաջ հեռացնելու համար։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ չեմ պատրաստվում հետ կանգնել իմ դիրքերից, և անելու եմ ամեն ինչ, որ ջրի երես դուրս գան Հայփոստ համակարգի ներսում գործող այս շղթայի բոլոր դերակատարներն ու կամակատարները»,-ասում է Գյումրիի Հայփոստի բաժանմունքի ղեկավարը։

Գագիկ Հարթենյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել