Ներքին 2 տարի առաջ - 22:49 17-04-2024

Խոտա՞ն, թե՞ ծխելու դեմ պայքարի նոր ձև․ վաճառվում են սնամեջ ծխախոտներ

Oragir.News-ի ընթերցողներն ահազանգում են, որ IQOS առանց ծուխ ծխախոտի տաքացման սարքեր արտադրող ընկերությունն այժմ վաճառում է իր ILUMA կոչվող նոր խոտանված արտադրանքը, որոնցից որոշների ստիկերների մի մասը դատարկ է, ծխախոտ չկա մեջը։

Գնորդները այս խնդրով բազմիցս դիմել են ընկերությանը, ինչից կարելի է հետևել, որ ընկերությունը քաջ տեղյակ է կատարվողի մասին, սակայն որևէ քայլեր չի ձեռնարկում։ Ավելին՝ դեռ շարունակում է վաճառք իրականացնել։

Oragir.News-ը կապ հաստատեց IQOS ընկերության հետ, որտեղից մեզ առաջարկեցին հուզող հարցերն ուղղել Philip Morris Armenia ընկերությանը։

Մեր հարցմանը պատասխանելուց անմիջապես հետո կտեղեկացնենք նաև Philip Morris Armenia ընկերության մեկնաբանությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում ծխելու դեմ։ Այս առումով՝ ենթադրելի է, որ վաճառվող սնամեջ ստիկերները խոտան չեն, այլ կառավարության հետ համաձայնեցված պայքարի նոր ձև։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում