Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 15:40 17-04-2024

Հայաստանի գիտունիկը․ Խաչատուր Սուքիասյանի ծանր խաչը

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վիճաբանության ժամանակ ի հայտ եկան մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մասնավորապես՝ պարզվեց, որ ՔՊ-ական պատգամավոր Սուքիասյանն ամեն ինչ գիտի։

Հիրավի անարդար է, որ անսահման գիտելիքների տեր մարդը մնացել պատգամավորի աթոռին։ Անարդարությունը հաղթահարելու համար կարելի է սահմանել նոր բարձրագույն պաշտոն՝ ՀՀ ամենագետ, որը ոչ թե կզբաղվի կոճակ սեղմելով, ինչպես պատգամավորների մի մասը, այլ կպաստախանի կնճռոտ, անլուծելի թվացող հարցերին, կլուծի բարդ քաղաքական խնդիրները, և իմացության և առաքինության լույս կիջնի ժողովրդի վրա, մարդիկ կապրեն հանգիստ, միմյանց չեն վիրավորի, օրենք չեն խախտի և այլն։

Հանրությանը հավանաբար կհետաքրքրի՝ արդյո՞ք ամենագետը գիտի, թե ինչպես է փողը լույս տալիս։ Ի՞նչ հանրային առաքելություն ունեն մեծահարուստները։ Քանի՞ մանր ձուկ ուտելուց հետո են դառնում շնաձուկ։ Ինչու՞ քաղաքական գործիչներին չի կարելի լրագրողների, հատկապես՝ իգական սեռի լրագրողների հետ կոպիտ, վիրավորական տոնով խոսել։ Ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիան օդը փակում է հայկական օդանավերի համար, բայց հայկական ավիաընկերություններից մեկի հետ ասոցիացվող ավիաընկերության համար այն մնում է բաց։ Ինչու՞ ռուսներից ու ԿԳԲ-ից այդքան խոսող ՔՊ-ն Լյուստրացիայի մասին օրենք չի ընդունում։ Ինչու՞ չեն հարգում խորհրդային բռնազավթման տարիներին հալածված, աքսորված, գնդակահարված 100 հազարավոր զոհերի հիշատակը։ Հանրությանը հավանաբար կհետաքրքրի նաև, թե ինչու՞ իշխանությունները շատ քիչ բան են անում, որ ՀՀ-ում վերանա աղքատությունը, կոռուպցիան, գործազրկությունը և բոլոր քաղաքացիները հանգիստ ապրեն։

Ցավոք՝ լիբերալ-ժողովրդավարական ուժի պատգամավորը քաղաքացիական հասարակության վերաբերյալ հակաքաղաքացիական, հակաքաղաքակրթական, հակաժողովրդավարական, դասակարգային դիրքորոշում է արտահայտել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ վիճաբանության ժամանակ, մեծամտորեն խոսել աշխատավարձով ապրողների մասին, հանիրավի վիրավորել լրագրողի արժանապատվությունը, մարդկանց արհեստական տարանջատել լավ և վատ ապրողների։ Այսպիսի վերաբերմունքը հարիր չէ գործարարին և պատգամավորին, հակասում է գործարարի մարդասիրական, ֆիլանտրոպ առաքելությանը, աղավաղում է քաղաքական գործչի կերպարն ու վատ օրինակ ծառայում։ Այնինչ՝ ընտրանին պետք է առաքինության օրինակ ծառայի ժողովրդի համար։

Ենթադրելի է, որ այսպիսի հակաժողովրդավարական վերաբերմունքը խրախուսվում է նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լրագրողի հետ պաշտոնյայի վիճաբանության հիշարժան դրվագներ են եղել նաև նախկինում։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից հիշարժան է երկու դրվագ, երբ նախկին նախագահը խիստ նկատողություն է արել լրագրողին վիրավորող պաշտոնյաներին՝ Գագիկ Բեգլարյանին և Մհեր Սեդրակյանին։ Եթե նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը հրապարակավ նկատողություն չանի ՔՊ-ական պատգամավորին, ապա այս տհաճ միջադեպը կարող է օրինակելի դառնալ։ Մյուս պաշտոնյաներն ու գործարարները կարող են առիթավորվել և ավելի կոպիտ վարվել լրագրողների, իրենցից ցածր հանրային դիրք կամ ֆինանսական կարողություն ունեցող քաղաքացիների հետ, թշնամանք ու ատելություն սերմանել, ոտնահարել հավասարության արժեքը, քայքայել հասարակությունն ու հանգեցնել համազգային աղետի։ Իսկ եթե մի օր Նիկոլ Փաշինյանը կորցնի հանրային վստահությունը և նորից դառնա լրագրող, ապա մեկ այլ պատգամավոր-գործարար ԱԺ միջանցքում նրա հետ ևս կարող է կոպիտ վարվել, հիշեցնել անցյալն ու գոռալ նրա վրա։

Ամեն դեպքում՝ լրագրողական հանրությունը պետք է համարժեք արձագանքի այս միջադեպին։ Ժողովրդավարական արժեքները, մասնավորապես՝ մարդկային արժանապատվությունը բարձր դասող, ինքնապաշտպանական բնազդ ունեցող, ներքին խաղաղությունը կարևորող ԶԼՄ-ները կարող են միասնական վերաբերմունք ցուցաբերել այն պաշտոնյաների և գործարարների հանդեպ, որոնք անհարգալից վերաբերմունք կդրսևորեն լրագրողների և մամուլի նկատմամբ։

Այսպես, գոնե, կարող են ասել, որ փորձել են կանխել հասունացող աղետը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
21:07 Նիկոլ Փաշինյանը հեռացավ Կառավարության շենքից