Ամենամեծ սխալը․ ոչ ոք իրավունք չունի մեր անվտանգության գոտին զիջել
Ստեղ մենք ադրբեջանցիներին տալու բան չունենք, մեր ճանապարհը պետք է աշխատի, մենք էլ արյան գնով պետք է այն պահպանենք։ Այս մասին Ոսկեպարում հայտարարեց տեղի բնակիչներից մեկը, ով մասնակցում էր գյուղում անցկացվող հավաքին։
Բնակիչը նշեց, որ ոչ ոք, այդ թվում Նիկոլ Փաշինյանը Տավուշի անվտանգության գոտին հանձնելու իրավունք չունի։ Նրա խոսքով՝ դա կլինի Հայաստանի ամենամեծ սխալը։