Մամուլ 2 տարի առաջ - 08:30 12-04-2024

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ ամբաստանյալի կարգավիճակում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, ով արտախորհրդարանական ուժերի թվում պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում: Նա մեղադրվում է ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ֆիզիկական ներգործություն»:

Ըստ մեղադրական եզրակացության, 2018 թ․ հոկտեմբերի 11-ին իր նախկին կնոջ՝ Նաիրա Տերտերյանի հետ Բյուրական համայնքում գործող «Ամբերդ» հյուրանոցում ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելով, բռնության է ենթարկել` սեղմել Նաիրա Տերտերյանի պարանոցը, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Գործը քննելու է Արագածոտնի դատարանի դատավոր Ժենյա Նազարյանը: «Դատալեքս» կայքում գործի մասին արդեն հրապարակում կա:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել