Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:14 08-04-2024

Նիկոլն ասել ա՝ թող օդով գնան․ բնակիչները՝ Աերացիա-Գեղանիստ քանդված կամուրջի մասին

Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամուրջը ճողվածք է ստացել: Այն ամեն վայրկյան կարող է փլուզվել ու անդառնալի հետևանքներ թողնել:

Oragir.News-ն այսօր շրջեց փլուզված կամրջի տարածքով, որն օրերս դարձել է բնակիչների անցուդարձը խանգարող իրական խոչընդոտ։

Տարածքի բնակիչներն ու կամրջի հարակից հատվածում աշխատող քաղաքացիները բողոքում էին կամրջի ներկայիս կիսաքանդ վիճակից:

Նրանց խոսքով՝ այս կամրջի փլուզումը խանգարում է ոչ միայն բնակիչների անցուդարձին, այլև հանդիսանում է փակ ճանապարհ՝ ավտոմեքենաների ու կամրջով անցնող հասարակական տրանսպորտի համար:

Հասարակական տրանսպորտն ու քաղաքացիների մեքենաները ստիպված են անցնել այլընտրանքային ճանապարհներով՝ շրջանցելով քանդված տարածքը, չհաշված որ այն այժմ ամբողջապես փակ է:

Տեղի բնակիչներից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղյա՞կ են, թե երբ է կատարվելու կամրջի վերանորոգումը, որին ի պատասխան նրանցից մեկն ասաց.

«Ու՞մ վեջին ա, չենք իմանում, թե երբ կսարքեն: Ստից տեղը սրանք բերեցին փակեցին՝ որ ի՞նչ։ Թող, գոնե, էն կողմը բացեն, ժողովուրդը գնա, գա»:

Նշենք, որ ևս մի քանի բնակիչներ, որոնք մեզ հետ զրույցում չցանկացան ներկայանալ, ասացին, որ տեղյակ չեն, թե երբ կվերանորոգվի։ Նրանց խոսքով՝ իրենց ոչ ոք չի ասել, թե կամրջի վերանորոգումը երբ է կազմակերպվելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ