Եղիշե Չարենցի Անվան Գրականության և Արվեստի թանգարանում մարտ ամսից նախամուտքի վերանորոգման աշխատանքներ են սկսվել։
Oragir.News-ը նկարահանումներ իրականացրեց թանգարանի տարածքում և կապ հաստատեց թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ թանգարանի աշխատանքների վերսկսումը նախատեսվում է հուլիս ամսին, բայց այդ ժամկետը դեռ հստակ չէ։
Թանգարանում մեզ նաև տեղեկացրին նաև, որ ֆոնդերի սպասարկումը նույնպես դադարեցվել է, շինարարությունից եկող փոշուց և կեղտից խուսափելու նպատակով։
Մանրամասները տեսանյութում: