Միտք 2 տարի առաջ - 16:16 05-04-2024

Հայկ Մարությանի գրառումը լայքելու համար Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակցից բացատրագիր են պահանջել

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է․

«ՄԻՊ, ԶԼՄ-ների, իրավապահների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը:

Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում (Like) դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ և պահանջում է բացատրագիր:

Սա 2018-ից ի վեր նախադեպը չունեցող քաղաքական հետապնդում է համայնքային ծառայողի նկատմամբ և հարձակում ՀՀ քաղաքացու մտքի և կարծիքի արտահայտման ազատության վրա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի և համայնքային հիմնարկների աշխատակիցներն ազատ են սոցիալական ցանցերում հավանել այն, ինչ ցանկանում են, և դրա համար չպետք է պատժվեն:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարտավոր է դատապարտել համայնքային հիմնարկում վախի և ավտորիտար մթնոլորտի տարածումը՝ րոպե առաջ հեռացնելով Բեգոյանին զբաղեցրած պաշտոնից: Հակառակ դեպքում պարզ է դառնում, որ հենց քաղաքապետն է խրախուսում այս ստալինյան ոչ ժողովրդավարական գործելաոճը:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցան»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին