Հայկ Մարությանի հիմնական հակառակորդը հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է․ Ավինյան
copy image url

Հայկ Մարությանի հիմնական հակառակորդը հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է․ Ավինյան

Ներքին 4 ամիս առաջ - 19:32 18-12-2024
Factor TV-ի եթերում բանավիճում են Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քննարկման հիմնական թեման տրանսպորտային բարեփոխումն է, որի արդյունքում ներդրվել է միասնական տոմսային համակարգը։

Տիգրան Ավինյանը պնդեց, որ այսօրվա բանավեճում Հայկ Մարությանի հիմնական հակառակորդը հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Նա մեջբերեց Մարությանի նախկին խոսքերը, թե տրանսպորտի գնի չթանկանալը օբյեկտիվ չէ։

Հայկ Մարությանը ներկայացրեց այն տեսանյութը, որից մեջբերեց Տիգրան Ավինյանը՝ ցույց տալով, որ Ավինյանը ստում է, ինքը նշել է, որ տրանսպորտի ինքնարժեքը կբարձրանա, որն անհրաժեշտ է սուբսիդավորել։

Նախկին քաղաքապետը ներկայացրեց իր կազմակերպած ստորագրահավաքի էությունը։ Ապա ցուցադրեց մեկ այլ տեսանյութ՝ ապացուցելով, որ Տիգրան Ավինյանը մոլորության մեջ է գցում քաղաքացիներին, քանի որ իսկապես ամիսը մեկ անգամ երթևեկող քաղաքացիների համար տրանսպորտի գինը կդառնա 300 դրամ, իսկ 50 դրամանոց տրոլեյբուսով երթևեկող թոշակառուի համար տրանսպորտի գինը կթանկան 6 անգամ։

Ամենից շատ դիտված