Ներքին 2 տարի առաջ - 10:33 04-04-2024

Հայաստանը նպաստավոր գործարար միջավայր ունի. Ֆրանսիայի դեսպան

Դիվերսիֆիկացիան այն է, ինչ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է մի երկրի, որը ցանկանում է ապահովել իր անկախությունը՝ տնտեսության, պաշտպանության ու քաղաքական ոլորտներում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան՝ հաշվի առնելով, որ հայկական ապրանքները հիմնականում արտահանվում եմ Ռուսաստան, արդյոք այդ ապրանքները հնարավոր կլինի արտահանել Եվրոպա:

«Ֆրանսերեն արտահայտություն կա՝ պետք չէ բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ: Ես կարծում եմ, որ սա այսօր ՀՀ իշխանությունների մտահոգությունն է: Մենք՝ ֆրանսիացիներս, պատրաստ ենք աջակցել Հայաստանին այս ճանապարհին: Կոնկրետ այսօր Հայաստանի ջրի ամենախոշոր մատակարարը ֆրանսիական ընկերությունն է՝ «Վեոլիա ջրի» հայկական մասնաճյուղը: Հայաստանում կուտակային կենսաթոշակի ամենախոշոր հիմնադրամը ֆրանսիական «Ամունդի ակբա» ընկերությունն է:

Այսպիսով մենք սկսել ենք աջակցության գործընթացը, ինչը նշանակում է, որ արդեն կարող ենք ինչ-որ բան անել: Այո, կարող ենք ավելին անել: Ի՞նչ է դա ենթադրում: Դա ենթադրում է, որ Հայաստանը նպաստավոր գործարար միջավայր ունի, դա ենթադրում է պայքար մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, նպաստավոր պայմաններ օտարերկրյա ձեռնարկությունների համար, որոնք տեղակայվում են Հայաստանում:

Հիշենք, թե ինչպես Օրանժը լքեց Հայաստանը անբարենպաստ պայմանների հետեւանքով, ինչը հիասթափեցրեց բազմաթիվ ֆրանսիկան ձեռնարկությունների, որոնք նպատակ ունեին տեղակայվել Հայաստանում: Հայաստանը պետք է ջանքեր գործադրի բարելավելու գործարար միջավայրը, իսկ եվրոպացիների կողմից կա կամք այդ գործում ներգրավվելու: Ֆրանսիական կողմից այդ կամքն ակնհայտ է»,-ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ են եվրաինտեգրմանը խոչընդոտում Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանը պատասխանեց. «Այսօր չի կարելի Ռուսաստանն ասոցացնել Եվրպայի հետ այն պահին, երբ Ռուսաստանը հիմնական սպառնալիքն է Եվրոպայի անվտանգության համար: Դուք որպես Հայաստան, գտնվում եք տարածաշրջանային մի միջավայրում, երբ Հայաստանը շրջապատված է այնպիսի տարծաշրջանային գերտերություններով, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Դուք պետք է կարողանաք գործել այդ տրածաշրջանային միջավայրում՝ միաժամանակ զարգացնել ձեր կապերն ավելի հեռու գտնվող երկրների հետ՝ ԵՄ երկրներ, Ֆրանսիա, Հնդկաստան: Ես չեմ կարծում, որ հիմնարար հակասություն կա, չկա մեկ հիմնական ընտրություն անելու անհրաժեշտություն, այլ կա բազմաթիվ ընտրություններ անելու հնարավորություն որոշակի հարցերի շուրջ՝ ըստ ձեր շահերի:

Մենք այստեղ ենք, որ պրագմատիկ ձեւով արձագանքենք ձեր կարիքներին, եւ մենք արդեն դա ցույց ենք տվել ռազմական ոլորտում: Դա չի խանգարել Հայաստանին չլքել ՀԱՊԿ-ը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից