Փարիզի մետրոյի 40 կայարան կփակվի՝ սպասվող բողոքի ակցիաների պատճառով, հայտնել է երկրի տրանսպորտային տեղական մարմինը (RATP)։
«Ոստիկանական պրեֆեկտուրայի խնդրանքով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ շաբաթ օրը կայարանները կփակվեն», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի կեսերից երկրում բողոքի ակցիաներ են տեղի ունենում. դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների և համալսարանների ուսանողները հավաքներ են կազմակերպել՝ պահանջելով ուսումնառության ավելի լավ պայմաններ։ Ավելի ուշ նրանց միացել են գների աճից դժգոհ բնակիչները, և ցույցերը տարածվել են երկրի այլ շրջաններում։
Ամենամեծ իրադարձությունը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցն էր, որը վերածվեց անկարգությունների և խռովությունների. կողոպտիչները թալանել են խանութները, ջարդել ցուցափեղկերը, հրկիզումներ կատարել և բախումների մեջ մտել ոստիկանության հետ։ Պաշտոնական տվյալներով՝ դրան մասնակցել է մոտ 550 000 մարդ։