Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:49 03-04-2024

Ընդդիմադիր կուսակցություններն առաջիկա օրերին զանգվածային միջոցառումներ չունեն

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին Երևանում տեղի է ունենալու «Համահայկական Ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։

Իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ Արշակ Կարապետյանը դիմում է բոլոր հայրենակիցներին՝ նշելով, որ համագումարում պետք է քննարկվի Հայաստանի ապագան:

Oragir.News-ը կապ հաստատեց ընդդիմադիր կուսակցությունների հետ և փորձեց պարզել՝ արդյո՞ք նրանք մոտակա օրերին կազմակերպելու են զանգվածային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր, ցույցեր և այլն։

Հայաստանի հանրապետական կուսակցությանը ևՀայ հեղափոխական դաշնակցությանն ուղղված մեր այս հարցին պատասխանեցին, որ առաջիկա օրերին իրենք պլանավորված միջոցառումներ չունեն: «Հայրենիք» դաշինքին ու Ազգային ժողովրդավարական բևեռին ուղղված մեր նույն հարցը նույնպես բացասական պատասխան ստացավ։

Նշենք, որ իր գրառման մեջ Արշակ Կարապետյանը տեղեկացրել է նաև այն մասին, որ իրենք պետք է հասկանան, թե ովքեր են իրենց ընկերները, և ովքեր՝ ոչ:

«Մենք պետք է թույլ չտանք ոչ մեկին ապտակ հասցնել հայ ժողովրդին»,- գրել է նա և հավելել, որ մեր սերնդի պարտականությունը հայ ժողովրդի առջև հետևյալն է. Զարգացնել մեր երկիրը և պահպանել մեր պետությունը։

Նշենք նաև, որ ապրիլի 4-ին բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ մասնակցելու են Ազգային Ժողովում հրավիրված «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներին։

Փորձագետները կանխատեսում են, որ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումից հետո Երևանում հայ-ռուսական հարաբերությունների խորացման նախկին ջատագովները ցույցեր չեն կազմակերպելու։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ

Ձեզ գուցե հետաքրքրի