Ներքին 4 տարի առաջ - 16:18 01-06-2022

Ո՞ր կուսակցություններն են մասնակցել «Դիմադրության» շարժման հետ քննարկմանը

Քիչ առաջ ավարտվեց «Դաշնակցության» գրասենյակում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումը՝ կապված «Դիմադրության» շարժման առաջադրած կետերի հետ։

Ավելի վաղ, հիշեցնենք, Իշխան Սաղաթելյանը հրապարակել էր այն կետերը, որոնց շուրջ ամեն հայ պետք է դիրքորոշում հայտներ։

Շարժման հրավիրած քննարկմանը մասնակցում էին մոտ 2 տասնյակ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, ինչպիսիք են՝ «5165» շարժումը, Արա Զոհրաբյանի «Զարթոնքը», Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, Մանուկ Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը, Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը», Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, Արամ Հարությունյանի «Համախմբում» կուսակցությունը, Զարուհի Փոստանջյանը՝ «Երկիր Ծիրանիից», Արամ Գասպարի Սարգսյանը՝ «Դեմոկրատական» կուսակցությունից և այլք։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով