Միտք 2 տարի առաջ - 09:58 02-04-2024

Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել, օրը 2 կարևոր խորհուրդ ունի

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել:

Այն սխրագործություններն ու վճռական գործողությունները, որոնք իրականացրեցին մեր զինծառայողները, այսօր էլ ակտուալ է, որովհետև Ադրբեջանը «մռութին ուտելով» հստակ հասկացավ, որ Արցախի ու Հայաստանի դեմ որևէ պատերազմ կամ գործողություն «հեշտ զբոսանք» չի լինելու:

Ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում Պաշտպանության բանակն ունեցավ 75 զոհ, նահատակներ, որոնց առաքելությունը մեկն էր` ամեն գնով պաշտպանել հայրենիքը և նրանք նույնիսկ կյանքի գնով արեցին:

Ադրբեջանի այդ ժամանակվա կորուստների մասին շատ խոսվեց` 700-800-ի կարգի էր, այլ աղբյուրներ մինչև 1000 էին նշում:

Այդ ժամանակ բանակը, հասարակությունը գիտեին` կա պետություն, որը ոչ միայն պատասխանատու էր իր զինծառայողի ցանկացած քայլի համար, այլ իր ողջ ներուժը դնելու էր հայրենիքի պաշտպանության համար:

Այսօր էլ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում թշնամուն ճնշման մեծ թվով մարտական առաջադրանքների են մասնակցել` դիվերսիոն գործողություններից մինչև 44-օրյա պատերազմ:

Այդ ամենն արվել է պատվով, ցավոք, որոշ դեպքերում անձնազոհության միջոցով:

Այսօրվա օրը 2 կարևոր խորհուրդ ունի` հայը ցանկացած գնով կարող է իրեն պաշտպանել, երկրորդ, այն երկիրը` այս դեպքում հասկանալ իշխանությունը, որն իր զավակների բարձր առաքելությունը համարում է «հանուն ոչնչի»` իր ազգի համար հեռանկար չի կարող ապահովել:

Հավերժ փառք և խոնարհում վերջին 3 տասնամյակներում հանուն Հայրենիքի` Հայաստանի ու Արցախի ազատագրման և պաշտպանության համար նահատակվածներին և մեծագույն հարգանք նրանց ընտանիքներին:

ՀԳ. Լուսանկարում ապրիլյան գործողությունների առաջին օրը` Արցախի հարավային ուղղությամբ գրոհած ադրբեջանական ուղղաթիռն է կամ այն ինչ մնացել է դրանից, որը խոցվել է մարտական դիրքի անձնակազմի ուժերով` նռնականետով»:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին