Ներքին 2 տարի առաջ - 19:30 30-03-2024

ԵՊՀ-ից խնդրել են, որ իրենց բակից էլ որոշ ծառեր կտրենք. Արմեն Բեգոյան

«Այս ծառահատման և ծառերի փոխարինման աշխատանքները պետք է մեկնարկած լիներ դեռևս տասնամյակներ առաջ։ Մեր կազմակերպությունն ունի բավարար կամք և քաջություն իրականացնելու այդ աշխատանքները, Երևանի կանաչ զանգվածների երիտասարդացման, դրանց թարմացման համար։ Եթե այսպես մնար Երևանը գնում էր դեպի անապատացում»,- այս մասին այսօր, Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին իրականացվող ծառերի փոխարինման աշխատանքներին։

Նրա խոսքով՝ որոշ ընդդիմադիր գործիչներ փորձում են խոչընդոտել ծառահատման աշխատանքները, մանիպուլացնել ժողովրդին, սակայն ըստ նրա՝ քաղաքացիների կողմից իրենք ամեն օր դրական արձագանքներ են ստանում։

«Այստեղ փորձում են պղտոր ջրում ջուկ բռնելու օպերացիաներ իրականացնել միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները․․․ Այդ բոլոր քաղաքական շահարկումներն ինչպես եղել են, այնպես էլ շարունակվում են։ Իմ կարծիքով՝ նրանք Երևանը չեն սիրում»։

Արմեն Բեգոյանը նշեց, որ ԵՊՀ-ի պրոռեկտորը իրեն խնդրել է համալսարանի տարածքի որոշ ծառեր նույնպես կտրել։

«Մարդիկ ուզում են, որ կենսունակությունից զուրկ ծառերը հատվեն, կամ ինչ-որ լուծումներ լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է
13:15 Ես չեմ ասել «Ребята, давайте жить дружно», ես ասել եմ՝ «Ребята, давайте быть» բարեկիրթ. Ռուբինյան