Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:53 18-08-2023

Սակուրաներն իրենց շատ լավ են զգում, երևանցիները դրանց երկրորդ հրաշքը կտեսնեն․ Բեգոյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը չի ուսումնասիրել, թե երևանյան փողոցներում, բակերում հատման ենթական քանի ծառ կա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Նման ուսումնասիրություններ չունենք, մոտավոր կարող ենք ասել։ Մենք գտնում ենք, որ Երևան քաղաքում էս բարձիթողի վիճակը բերել է նրան, որ ունենք ինվազիվ ծառերի մասսայական աճ, ունենք սերտաճ, ասֆալտից, շենքերի պատերից ելնող ծառեր, որոնք պետք է հեռացվեն, և իհարկե, թեղի տեսակի ծառը պետք է աստիճանաբար հեռացնենք քաղաքի փաղոցներից, որի կյանքը քաղաքային պամաններում 50-60 տարի է․ դա այն ծառն է, երբ քաղաքացիներն ասում են՝ բլոճները թափվեցին, շիրա է թափվում»,- ասաց Բեգոյանը։

Հարցին՝ իսկ գիտե՞ն, թե քանի դեպք է եղել, երբ ծառն ընկել է մեքենաների վրա, Բեգոյանը պատասխանեց․ «Դեպքերը բազմաթիվ են, միայն վերջերս քամի եղավ Երևանում, ես կարող եմ ասել, որ 50-ից ավել ծառեր ենթարկվեցին քամատապալման, և դրանցից մոտ 10 դրվագում դրանք տապալվել էին մեքենաների վրա»։ Բեգոյանը նշեց, որ քաղաքապետարանն այս իրավիճակներում փոխհատուցում է այն դեպքում, երբ մեղավորը քաղաքապետարանն է․ «Օրինակ, եթե ծառը չոր է և քաղաքապետրանի պատճառով չի հատվել, տապալվել է, այդ դեպքում փոխհատուցվում է, մնացած դեպքերում՝ տարերային աղետ է»։

Դիտարկմանը՝ երբ մարաքաղաքում ջերմաստիճանը հասավ +42-ի, երևանցիները կրկին հիշեցին սակուրաները, հիմա էլ է շարունակո՞ւմ պնդել, որ սակուրաներ տնկելն ամենաիդեալական տարբերակն էր Երևանի համար, Բեգոյանը պատասխանեց․ «Ես երբեք չեմ ասել, որ ամենաիդեալական տարբերակն է։ Էդ երևանցիները չեն, որ պնդում են, դա հատուկ մի խումբ է, ընտրարշավից ելնելով, լավ գիտեմ՝ ովքեր են, «ինքնահռչակ» մասնագետներ։ Ես բժիշկ չեմ, հիմա լավ կլինի՞, որ խոսեմ, ասեմ՝ սրտի օպերացիաները լավ չեն անու, դա նորմա՞լ է»։

Բեգոյանը նաև ընդգծեց, որ սակուրաներն իրենց շատ լավ են զգում․ «Երևանցիները դրանց երկրորդ հրաշքը կտեսնեն հաջորդ գարնանը։ Վստահ եմ, որ կանցնեն տարիներ, միգուցե ես էլ չեմ ղեկավարի էս կազմակերպությունը, բայց վստահաբար թե՛ մեր զբոսաշրջիկները, թե՛ երևանցիները ամեն ապրիլ-մայիս ամիսներին կհավաքվեն այդտեղ և կհիանան դրանց գեղեցկությամբ՝ միգուցե մտքում ասելով, որ ոմանք սխալվել են»։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից