Ներքին 2 տարի առաջ - 18:22 30-03-2024

Սուրբ Զատիկը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակի խորհուրդն ունի․ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել և ուղերձ է հղել Սուրբ Զատիկի առթիվ․

«Քրիստոս հարյավ ի մեռելոց.

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի.

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր հավատացյալ քույրերին ու եղբայրներին։ Սուրբ Զատիկը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակի խորհուրդն ունի և ես լիահույս եմ, որ այն կուղեկցի աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

Որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկիր, հավատն առ Աստված ու կրոն առանձնահատուկ կարևորություն ունի մեր կյանքում։ Դժվարին այս օրերին մենք հաճախ ենք մեր հայացքն ուղղում Բարձրյալին ու աղոթում մեր երկրի խաղաղության ու մեր հայրենիքի անվտանգության համար։

Թո՛ղ Քրիստոսի հարության ավետիսը նոր լույսով ու հույսով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...»։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում