Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:03 29-03-2024

Բոլոր տեղերում էլ կան «գործ տվողներ. Չիչոյանը՝ դատական համակարգում «հուդաների» մասին

Այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում դատավոր Սերգեյ Չիչոյանն ասաց, որ բոլորի համար էլ մտահոգիչ են դատավորների հրաժարականների դիմումները:

Հարցին, թե ինչո՞վ է մտահոգիչ, նա ասաց. «Դե, առանց պատճառի, չիմանալով պատճառները։ Իրենցից, կարծեմ, մեկն է նշել, որ գիտությամբ է զբաղվելու, մնացածից տեղեկություն չունեմ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Չիչոյանն ունի՞ կոլեգաների հետ գրագրություն, որը եթե հրապարակվի, անհարմար վիճակում կհայտվի, նա ասաց. «Իհարկե, ոչ»։

Հարցին՝ պարզե՞լ են, թե ով է դատական համակարգի «հուդան», ով տարել, գրագրությունը հասցրել է համապատասխան մարդկանց, ադյունքում դատավորները հրաժարական են տվել, դատավորը պատասխանեց. «Չեմ պարզել, բայց շատ հետաքրքիր է»։ Նա ընդգծեց, որ բոլոր տեղերում էլ կլինեն «գործ տվողներ»:

Չիչոյանը հայտարարեց, որ ինքն իր վրա չի զգում ճնշումներ:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին