Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:23 28-03-2024

Գյումրիում փողոցները քանդում են ու մոռանում են սարքել

Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Գյումրիի տարբեր թաղամասերից։ Բնակիչների բողոքը գրեթե նույն է, ջրաշինարարը քանդել է փողոցները և մոռացել է սարքել։ Այս անգամ մեզ են դիմել Շիրակացի փողոցի բնակիչները։

Նշենք որ Գյումրիում 2021 թվականից իրականացվում է ջրամատակարարման նորացում, աշխատանքները պետք է 2022-ի գարնանը ավարտված լինեին, բայց արդեն 1.5 տարի բնակիչները ստիպված են ամռանը փոշի շնչել, իսկ անձրևների ժամանակ քայլել ռետինե «սապոգներով»։

«Ըսիկ խիղճ չէ, մինչև կես բոյերս ցեխի մեջ է, կալոշներով կիջնինք ներքև։Ցեխ, էս փողոցը արդեն չեմ հիշե, թե երբ է ասֆալտ տեսել: Վիոլեան կքցե դարոժնիկի վրա, դարոժնիկը՝ քաղաքապետարանի, է ըբը հետո՞...ըսիկ երկրորդ քաղաքն է, ըսպես տուրիզմ կգովա՞ն»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ արդեն 1.5 վիճակը այսպես անմխիթար է, հույս էլ չկա, թե երբ իրենց փողոցը նախկին տեսքին կվերադառնա, բայց բնակիչները մի բանում վստահ են, որ այս անգամ էլ ևս նույն աչքի ու հոնքի պատմությունն է։

Ջրաշինարար «Դորոժնիկ» ընկերությունից ասում են, որ աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չեն, ընկերությունից նաև ասում են, որ գործն ավարտելուց հետո տեսքի կբերեն քանդած փողոցը։ Տեսքի բերելն էլ այսպես է, իրենց հետևից կհարթեցնեն իրենց քանդածը, իսկ դրանից հետո փողոցը կասֆալտապատվի, թե չէ դա էլ բախտի հարց է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան