Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:49 28-03-2024

Երևի գիրք նվիրելը համարեն կոռուպցիա. Էդուարդ Միլիտոնյան

Օրեր առաջ Գրողների միությունը և Նկարիչների միությունը ծանուցում են ստացել Դատախազությունից։ Գլխավոր Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ և պահանջում է անվավեր ճանաչել Գրողների միությանը և Նկարիչների միությանը տրված սեփականության իրավունքը միությունների շենքերի նկատմամբ։

Oragir.News-ը զրուցեց Գրողների Միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ, ում կարծիքով՝ շենքի սեփականության իրավունքից զրկվելու դեպքում կրկին նրանք կօգտագործեն շենքը՝ բայց արդեն պետությանը վարձ վճարելով՝ չնայած նրան, որ այժմ գույքահարկ են վճարում։

«Բայց հետո կարող է գան, ասեն՝ «դուք թողեք, գնացեք, ձեզ համար ուրիշ մի տեղ գտեք՝ այս շենքը պետական է, մենք մեր պետական կարիքների համար ենք օգտագործելու»»,- ասաց Միլիտոնյանը։

Զրույցից հայտնի դարձավ, որ Գրողների միությունը դիմել է փաստաբանի աջակցությանն ու անհանգիստ սպասում է լուծումների։ Միլիտոնյանը հույս հայտնեց, որ դատարանը չի գտնի իրենց սեփականազրկելու իրավական հիմքեր։

«Արանքում մի պատճառաբանություն կարող են հորինել, թե Գրողների միության նախկին նախագահները կոռուպցիոներ են եղել։ Երևի գիրք են նվիրել, իրենց գրած գրքերից։ Եվ էդպես նրանք հարգել են մարդկանց ու սեփականաշնորհել։ Ուրիշ ի՞նչ պիտի գտնեն»,- հեգնում է Գրողների միության նախագահը։

«Հնարավոր է, որ պետականացումը լինի, դրա համար բոլոր միություններն էլ կազմակերպվում են, որ նախադեպ չլինի։ Եթե նախադեպ եղավ Նկարիչների և Գրողների միության հետ կապված՝ ուրեմն կտարածվի բոլորի վրա»,-եզրափակեց Էդուարդ Միլիտոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն