Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:42 19-03-2024

Աղվան Վարդանյանը մանկատան էրեխեքի փողեր է լափել, առավոտից եկել՝ կեղծ թեզեր է շրջանառում

Էլի ընդդիմությունը եկավ, սուտ, մերկապարանոց, մանիպուլյատիվ, հակապետական տեքստեր հնչեցրեց ու փախավ դահլիճից: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հիմա աթոռների հետ ենք խոսում, բայց ինչ խոսք, ընդդիմության աթոռներն ավելի խոսուն են: Ինձ համար, թերեւս հաճելի է դատարկ աթոռներին նայել:

Գալիս եք այստեղ, ինչ-որ վեհ գաղափարներից եք խոսում: Դաշնակ Լիլիթ Գալստյանը եկել ա ստեղ ու վեհ արժեքներից է խոսում, ակադեմիական քաղաք եք սարքում կործանվող, կազմալուծվող երկրում, եւ խոսում է իր կողմից կարեւորվող կրթության ոլորտի մասին: Ձեր դաշնակ նախարարի կողմից սաղ մանկապարտեզներն ու դպրոցները ծախեցիք, հիմա եկել քննադատում եք ակադեմիական քաղաքը: Լո՞ւր եք ասում: Մտածեք, նոր խոսեք, տիկին Գալստյան:

Կամ ի՞նչ է նշանակում «կազմալուծվող», «այս կազմալուծվող երկրում նման բաներ եք անում»։ Նախ հորդորում եմ՝ հո դուք ղառղառ չեք, հարգելի ընդդիմություն, կներեք։ Այս ի՞նչ եք խոսում։ Իմ պետության, իմ Հայաստանի Հանրապետության սուվերեն պետության մասին չհամարձակվեք անեծքներով խոսել։ Հո դուք ջադու չեք»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Նրա խոսքով, քաղաքական ընդդիմությունը պետք է խոսքի քաղաքական լեքսիկոնով. «Լավ է գոնե հիմա կառավարման լծակներ չունեք, որովհետև այն ժամանակ ձեր անեծիքները գործնականում կիրառում էինք։ Այ քեզ բան։

Կամ մյուս դաշնակ պատգամավոր Աղվան Վարդանյանը, որն օդում պտտվող լուրերի համաձայն, մի շարք մանկատան երեխեքի փողեր ա լափել, եկել ա ստեղ, առավոտից փորձում է նսեմացնել ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում՝ կեղծ թեզեր շրջանառելով այն մասին, որ նրանց օրոք են օկուպացվել Հայաստանի տարածքները, այնինչ մենք շատ լավ գիտենք երբ եէ եղել, ում օրոք է եղել, ում լռության ներքո է տեղի ունեցել:

Պետք է արձանագրել, որ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը քաղաքական ընդդիմություն չէ, Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի խաղաղության և Հայաստանի զարգացման ընդդիմությունն է, և մենք պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորենք տվյալ գործակալների նկատմամբ։ Սրանք քաղաքական գործակալներ են»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան