Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:10 16-03-2024

Մարզիկները զինծառայողներին ներկայացրել են սպորտում հաջողելու իրենց պատմությունները

Մարտի 14-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի գավաթի և Եվրոպայի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե մեդալակիր Սամվել Գրիգորյանը, աշխարհի 23 տարեկանների արծաթե մեդալակիր, զինվորականների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանը, 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր Դավիթ Օվասապյանը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը, բժիշկ Թելման Սարգսյանը և Դիլիջանի ըմբշամարտի դպրոցի տնօրեն Սասուն Ղամբարյանը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում նահատակված զինծառայողներին նվիրված հուշապատին։

Մարզիկները զրուցել են պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ճաշել նրանց հետ, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին և ներկայացրել սպորտում հաջողելու իրենց պատմությունները։

Այցի ավարտին չեմպիոնները շնորհակալություն են հայտնել զինվորներին և մաղթել բարի ծառայություն:

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի