Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 2 տարի առաջ - 15:45 15-03-2024

Փաշինյանի ֆենոմենը․ TikTok-ում անվախ ու ժողովրդավար, կյանքում՝ հակառակը

Oragir.News-ն այսօր ֆիքսել է Կառավարության շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Էրեբունի» բիզնես կենտրոն շտապող Նիկոլ Փաշինյանին՝ կողքով քայլող մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով։

Տեսանյութում երևում է, որ միայն Փաշինյանի կողքով անվտանգության 9 աշխատակից է քայլում։ Բացի այդ Կառավարության շենքից մինչև բիզնես կենտրոն ընկած հատվածում ամեն քայլափոխին կանգնած էին ՊՊԾ աշխատակիցներ և ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ։

Ավելի մեծ թվով ՊՊԾ աշխատակիցներ էլ Փաշինյանի անվտանգությունն ապահովում էին հենց բիզնես կոնտրոնի մուքտի մոտ։

Oragir.News-ի այս տեսանյութը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը առանց թիկնապահների չեն կարողանում շրջել մայրաքաղաքում, ինչպես փորձում են իրենց սոցիալական տարբեր էջերով ցույց տալ։

ՀՀ վարչապետի տիկտոկյան էջում վերջին շրջանում պարբերաբար տեսանյութեր են տեղադրվում, որտեղ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, իբր առանց թիկնապահների զբոսնում են մայրաքաղաքի տարբեր հատվածներով։ Այսօր, սակայն, մի քանի հարյուր մետրը Փաշինյանը անցավ զորքով։ Գուցե պատճառը Ալեն Սիմոնյանի բացակայությո՞ւնն է, գուցե Փաշինյանը ԱԺ նախագահի կողքին անվտա՞նգ է զգում իրեն, և եթե ինչ-որ մեկը գոռա դավաճան, Ալեն Սիմոնյանն օգնության հասնի և թքի քաղաքացու երեսին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը